05/12/2019 23:47
Ինձ ձերբակալել են ՀՀ վարչապետի ընդունարանում. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը պատմել է, որ 2018 թ-ին իրեն ձերբակալել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունարանում:
«Տեղի է ունեցել քաղաքական հետապնդման կլասիկ դեպք։ Ինչու եմ այդպես կարծում։ Երբ որ ես Համահայկական հիմնադրամի տնօրեն էի, ինձ ՀՀ վարչապետը հրավիրեց հանդիպման կառավարության մասնաշենք։ Գնացի, և վարչապետի ընդունարանում ինձ ձերբակալեցին և ուղեկցեցին ԱԱԾ», - «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման շրջանակում ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, այժմ շատերը խոսում են 37 թ-ի մասին։ «Ես այն յուրահատուկ մարդկանցից եմ, որը այդ 37 թիվը զգացել է», - նշել է Վարդանյանը։