05/12/2019 11:43
Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչինչ չանես, որ բոլորը իրենց յուղի մեջ տապակվեն. Վարչապետ (Տեսանյութ)
Մենք նպատակուղղված ենք լուծել կոնկրետ շոշափելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք խնդրի ենք բախվում, երբ մի խմբի խնդիր լուծում ենք, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մի ուրիշ խումբ, սուբյեկտ, որ ասում է՝ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, մեր հարցը չլուծեցիր: Սա քաղաքակրթական և սոցիալ հոգեբանական խնդիր է», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչինչ չանես, որ բոլորը իրենց յուղի մեջ տապակվեն, ինչպես եղել է նախկինում:
«Կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, քանի որ, եթե փորձենք, ապա այդ դեպքում հարյուր տոկոս հավանականությամբ կկանգնեցնեք երկիրը կոլապսի և ձախողումների առաջ», - ասաց նա: