05/12/2019 11:17
Կառավարությունն աղբի մեջ է. Վարչապետի կոշտ հայտարարությունը (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչու Հայաստանոմ շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր:
«Չեմ կարող դա հասկանալ, ընդ որում, պարոն Վերմիշյան, դեռ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել էս հարցով: Ես չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունը ինչու՞ չի տուգանում էն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել», - ասաց վարչապետը:
Վարչապետը չի հասկանում՝ եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում վերանորոգման աշխատանք, ինչու պետք է բոլորն աղբի մեջով քայլեն, գնան ու գան:
«Չեմ հասկանում, թե ինչու շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցված հին շորերով: Էդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, էդ նույնն է, թե մենք, երբ գալիս ենք կառավարության նիստին, տանը ինչ մաշած շոր ունենք, հագնենք, գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպութունները միլիոններ են աշխատում, հիմա էդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել ու ամենաէժան համազգեստը առնել բանվորների համար», - ասաց Նկոլ Փաշինյանը: