05/12/2019 16:15
Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է. Մարուքյան
Աստվածաշնչում մի լավ բան է գրված. ասում է՝ «գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»։
«Բա ինչ, մտածո՞ւմ եք, որ հեղափոխություն է եղել՝ բոլորը սո՞ւրբ են՝ ո՛չ», - լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալության փաստին։
«Գայթակղություններ լինելու են։ Դրա ահմաար ամեն ինչ պետք է թափանցիկ լինի։ Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է։ Ոչ մեկ սուրբ չի, ոչ մեկ, և բոլորը կարող են սխալներ թույլ տալ։ Կարևոր է, որ հակակշիռների մեխանիզմներն աշխատեն և քաղաքական համակարգն առողջացնեն», - նշեց պատգամավորը։