05/12/2019 20:32
Եթե վերջում պետք է հետ գայիք Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, ի՞նչ իմաստ կար մեկ ու կես տարի սենց հարամել բանակցային գործընթացը. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Պարոնայք, եթե պետք ա վերջում հետ գայիք Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային (Ինքնորոշման իրավունք, շփման գծում միջազգային հետաքննական մեխանիզմների ներդնում, կարճ ասած Զորիկի էսօրվա տեքստը) ի՞նչ իմաստ կար մեկ ու կես տարի սենց հարամել բանակցային գործընթացը:
Էսօրվա մեր ԱԳՆ-ի տեքստը ոնց որ Նալբանդյանի շուրթերից հնչեր ու, մեղմ ասած, տեսողական խաբկանքի էր նման, որ դա Մնացականյանն էր: Ու ի՞նչ արեցիք էս մեկ ու կես տարիներին, կոնկրետ ձեր բառադիություններով բանակցությունները հասցրեցիք պատերազմի սահմանագծին ու վաղվա արհավիրքը, որը գալու է Արցախի ու Հայաստանի գլխին դուք եք բերել, որքան էլ հետո հղում անեք էսօրվա տեքստին:
Էսօր Զոհրաբ Մնացականյանը «դարձ ի շրջանս յուր» արեց և հետ եկավ Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, բայց վստահաբար գնացքն արդեն գնացել է:
Էսօր պատմությունը պատասխանեց շատ կարևոր մի հարցի` Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ: