05/12/2019 13:42
Ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով. Վիկտոր Ենգիբարյան
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ուղղված հանրային ծառայության ոլորտում մարդկանց երաշխիքների մասին բարեփոխումների ռազմավարությանը:
«Մենք մեր երկրում հասել ենք ժողովրդավարության այնպիսի աստիճանի, որ կարող ենք մեզ թույլ տալ ոստիկանության ծառայությունում, որը ևս զինվորական ծառայություն է, ունենալ այդ մարդկանց ծառայության հստակ երաշխիքներ։ Հայաստանի Հանրապետությունում մենք ստեղծել ենք ժողովրդավարության այդ մակարդակը, որ ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով։ Մենք արդեն հասել ենք այն աստիճանի, որ ոստիկանին, զինվորին, ԱԻՆ-ում աշխատողին պաշտպանելու կաիրք ունենք։ Մարդիկ իրականացնում են ծառայություն հանրության շահերից բխող, հետևաբար հանրությունը, մասնավորապես, խորհրդարանը, օրենսդրական դաշտը պետք է իրենց ծառայության հետ կապված երաշխիքներ ստեղծեն։ Կոչ եմ անում, որ առաջիկայում այպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք», - ասաց Ենգիբարյանը: