05/12/2019 18:39
Հայաստանում գիտությունը շարունակական զարգանալու է, և բյուջեի փոփոխությունները վկայում են դրա մասին. նախարար
Հայաստանում գիտությունը շարունակական զարգանալու է, և բյուջեի փոփոխությունները վկայում են դրա մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է լինելու Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը:
«Մենք չենք ելնում այն նպատակահարմարությունից և պարտադիր պայմանից, որ որևէ կառույց պետք է մնա կամ չմնա: Մենք ելնում ենք այն նպատակներից, թե ինչպես ենք զարգացնելու գիտությունը: Մենք ուժեղացնելու ենք ԳԱԱ ինստիտուտները», - շեշտեց նախարարը։