05/12/2019 10:18
Մնացականյանն ու համանախագահները կարևորել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը
Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով:
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական գնահատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։