05/12/2019 12:35
Իշխանության մեջ առ այսօր էլ բռնության կոչեր են հնչում. ԲՀԿ պատգամավոր
Իշխանության մեջ կան պոպոլիստներ, բայց, իհարկե, կան նաև հարգանքի արժանի մարդիկ, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի որակմանը, որ գործող իշխանությունհ պոպուլիստ է և ավտորիտար։
«Իշխանության մեջ առ այսօր էլ բռնության կոչեր են հնչում։ Իհարկե, ես չեմ կարող ասել, որ Հայաստանն այսօր բռնապետություն է։ Դա բացարձակապես չի բխի մեր երկրի հեղինակությունից, բայց որ բռնության կոչերը շարունակական բնույթ ունեն, հաստատ է», - ասաց նա։