05/12/2019 19:29
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը
Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունլ է ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար, հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։
Նշենք, որ Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: