05/12/2019 12:00
Անվտանգությունը կառավարության պատուհաններն այնպես է դասավորել, որ չեն բացվում. վարչապետը չէր կարողանում զսպել ծիծաղը (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մի գրառում է արել, որը բուռն արձագանք է ստացել:
«Գրառում էի արել, ասում են, փաստորեն, դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությունը: Էդ որ էդ մետաղը հիսուն տարի մնացել ա ու ժանգոտում ա, մեկ կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել այդտեղ ընկել ու էդ երեխեքի վիզուալ գեղագիտությունը հիսուն տարի փչացրել է, էդ ոչինչ», - ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ այստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրություն, որ, փաստորեն, Թէս սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն հին կոռումպացված ռեժիմի նպատակներին ծառայեցնեն»:
«Խելագարվելու բան է, թե ոնց են մարդիկ ռեակցիա տալիս, ու երբեմն էս մարդիկ՝ մեր կուսակցության անդամներ են, երբեմն ԱԺ պատգամավորներն են սենց բաներ գրում... Ուզում ես պատուհանը բացես ու....», - ասաց վարչապետը և չկարողացավ զսպել ծիծաղը:
Ապա, կատակելով, շարունակեց. «Դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց է դասավորել, որ չեն բացվում մեկ-երկու նման փորձից հետո, հիմա էլ ցանց են ուզում տակերը դնել», - ասաց վարչապետը: