05/12/2019 19:15
Չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա. ինչո՞ւ են իշխանություններն անընդհատ ստում. Վահագն Վարագյան
Նախարարներն, այդ թվում նաև Արայիկ Հարությունյանը, ծառայողական մեքենաներից չեն հրաժարվել, Facebook-ում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
«Իշխանափոխության առաջին օրերին (հիմա արդեն ուսանող ծեծել տվող) սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մետրոյով էր երթևեկում՝ էժան փիառն ու էպատաժային պոպուլիզմը ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի ձեռքբերում: Հետո պարզվեց, որ այնուամենայնիվ նախարարները, այդ թվում նաև Արայիկ Հարությունյանը, ծառայողական մեքենաներից չեն հրաժարվել:
Սա քողարկելու համար ժողովրդի վարչապետը շտապեց հայտարարել, որ փոխնախարարները ծառայողական ավտոմեքենաներ չունեն՝ սա ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի հերթական ձեռքբերում և պետական միջոցների խնայողություն:
Հիմա պարզվում է՝ չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա: Եվ հարցն այն չէ, թե ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան: Հարց այն է, թե ինչու՞ են «նոր» Հայաստանի իշխանություններն անընդհատ ստում ու խաբում», - նշել է նա։