Հյուսիս-հարավի գործ. Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս

06/12/2019 17:53

Հյուսիս-հարավի գործ. Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս


Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուց-վել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներ-գրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7մլրդ ՀՀ դրամ:

Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն:

Այսպես՝

- Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող են ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները, որոնք անարդյունավետ հսկողության և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական հանցանքների կատարման պայմաններում ամբողջությամբ ձախողել են Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման Ծրագիրը, խախտել բոլոր ժամկետներն ու պայմանագրային պարտավորությունները՝ անարդյունավետ ծախսելով 300մլն ԱՄՆ դոլարից ավելի վարկային գումարներ և պետական բյուջեի միջոցներ:

- Ծրագրի իրականացման ընթացքում տեխնիկական առաջադրանքի շրջանակներում  նախապես կատարված հետազոտության հիման վրա Երևան-Արարատ հատվածում ճանապարհի բարվոք լինելու և միայն գծանշման, ջրատարների վերանորոգման աշխատանքների կատարման եզրակացության առկայության պայմաններում անհիմն որոշվել է դրա Երևան-Արտաշատ հատվածը բետոնապատել, իսկ նախապես որոշված ասֆալտե ծածկն առանց որևէ հիմնավորման փոխվել է բետոնե ծածկով: Դա այն պայմաններում, որ ՀՀ-ում չի արտադրվել ավտոճանապարհային հատուկ ցեմենտ, իսկ բետոնե ծածկույթում օգտագործվել է տեղական արտադրության համաշինարարական ցեմենտ: Արդյունքում ծրագրի Տրանշ-1-ի ճանապարհների բետոնե ծածկույթը չի համապատասխանել սահմանված տեխնիկական պայմաններին ու չափորոշիչներին և առաջացած անորակություններն ու անհարթությունները վերացնելու համար անհիմն կատարվել են չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ ճանապարհի ֆրեզավորում և այլն: Այդ լրացուցիչ աշխատանքները չեն շտկել վիճակը, սակայն բոլոր դեպքերում Տրանշ-1-ի անորակ ճանապարհներն ընդունվել են շահագործման:

- Գլխավոր կապալառուների, ենթակապալառուների, խորհրդատու ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտման, անորակ աշխատանքների կատարման և ընդունման, այլ խախտումների համար նրանց նկատմամբ պատաս-խանատվության միջոցներ կիրառելու փոխարեն  իրավասու պաշտոնատար անձինք ստորագրել են համաձայնագրեր, որոնցով պատասխանատվությունն անհիմն ստանձնել է պատվիրատու հանդիսացող պետությունը և վճարել միլիոնավոր դոլարների անհիմն տուգանքներ:

ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը, դատախազական պատշաճ ղեկավարման ներքո, իրականացրել է բազմադրվագ ու մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Արդյունքում պարզվել են անապրանք գործարքների, փողերի լվացման, հարկերից խուսափելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահա-դիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտա-գործելու, հափշտակությունների, դրանց հանցակցության բազմաթիվ սխեմաներ, որոնց առթիվ մինչ օրս հարուցվել է ևս 10 քրեական գործ, որոնք միացվել են հիմնական գործին:

Առերևույթ հանցավոր մեխանիզմներում ներգրավված են տասնյակ ինչպես հիմնական կապալառու, այնպես էլ ենթակապալառու ընկերություններ, նրանց ներկայացուցիչների հետ փոխկապակցված տեղական ու արտերկրյա առևտրային կազմակերպություններ, վերջիններիս ղեկավարներ, սեփականատերեր, աշխատակիցներ, պետական պաշտոնյաներ, նրանց ազգականներ և այլն։
Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների, այդ թվում նաև՝ չինական, տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպության խմբի ղեկավարը, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քննությամբ պարզվել է, որ տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կազմվել և տրամադրվել են կեղծ հաշվապահական փաստաթղթեր, կատարվել են կեղծ հաշվապահական գրանցումներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.848.946.479 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս, որը  հաշվարկված տույժ-տուգանքներով կազմում է 3.893.317.723 ՀՀ դրամ:

Բացի այդ, գործով անցնող մեղադրյալների կողմից խարդախությամբ, այն է՝ շինաշխատանքների վերաբերյալ վճարման վկայագրերում հավելագրումներ կատարելու, կատարողական, հանձնման-ընդունման ակտերում կեղծիքներ կատարելու միջոցով պայմա-նագրով նախատեսված չափանիշներին չհամապատասխանող, անորակ ասֆալտապատման աշխատանքներ հանձնելու եղանակներով, կատարվել են հափշտակություններ՝ ինչի հետևանքով հափշտակվել է ընդհանուր առմամբ 1.086.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Ընդհանուր առմամբ ներկա պահին գործով անցնող 18 մեղադրյալներին մեղսագրվող հանցանքներով արձանագրված նյութական, գույքային վնասից վերականգնվել է 225.718.575 ՀՀ դրամը, 1 մլրդ ՀՀ դրամ մուտքագրված է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: Բացի այդ, կալանք է դրված մեղադրյալների շուրջ 50 միավոր անշարժ և 114 միավոր շարժական գույքի, բանկային հաշիվների և կանխիկ 82.328.800 ՀՀ դրամի վրա: 
Նախաքննության ընթացքում առաջ քաշված և պլանավորված 6 հիմնական դրվագներով նախաքննությունը շարունակվում է։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/01/2020 19:34 Չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում.Վարդան Պետրոսյան 18/01/2020 18:44 «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում ի գիտություն ընդունել Հանրայինի ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը 18/01/2020 17:27 Դիակապտողների հաջորդ ռաունդը հաննիբալիզմն է լինելու. Նաիրա Զոհրաբյան 18/01/2020 17:03 Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար 18/01/2020 16:47 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 18/01/2020 16:42 «Միահամուռ կանգնենք երկրի ղեկավարի կողքին». «Հեղափոխության պահապաններ» ակցիա՝ Հաղթանակի զբոսայգում 18/01/2020 16:12 «Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է լրատվականների գործողությունները 18/01/2020 16:04 Կուտոյանը գնացել է իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով այնտեղ 2-3 օր հանգստանալու մտադրության մասին. ՔԿ մանրամասներ 18/01/2020 15:59 «Յուվենտուսը» ցանկանում է մինչև 2024 թվականը երկարաձգել պայմանագիրը Դիբալայի հետ 18/01/2020 15:42 Հնդկաստանը դադարեցրել է Hyperloop նախագծի իրականացումը 18/01/2020 15:29 Մեքսիկայում երաժիշտների 10 դի են հայտնաբերել բեռնատար մեքենայում 18/01/2020 15:15 Մորալեսը նշել է Բոլիվիայի նախագահի պաշտոնում իր կուսակցությունից 4 հնարավոր թեկնածուներին 18/01/2020 15:00 ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից 18/01/2020 14:46 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 18/01/2020 14:40 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 18/01/2020 14:34 «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով 18/01/2020 14:30 «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարգևատրումների ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ 18/01/2020 14:27 Կոնգոյի ԴՀ-ում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից 18/01/2020 14:12 Հրայր Թովմասյանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանություն արած ոստիկանի գրառման կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել 18/01/2020 14:04 Հաֆթարի բանակը հայտարարել է, որ Թուրքիան ՀՕՊ համակարգեր է մատակարարում Թրիփոլիի կառավարությանը 18/01/2020 13:50 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց 18/01/2020 13:42 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ 18/01/2020 13:28 Հրդեհ` «Մամուլի» շենքի առաջին հարկում 18/01/2020 13:15 Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ. ԱԻՆ 18/01/2020 12:59 Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ 18/01/2020 12:54 «Դատապարտյալների հիվանդանոցում» երեք անձ դադարեցրել է հացադուլը 18/01/2020 12:42 Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը 18/01/2020 12:35 Ճապոնիայում ռեստորանի վրա հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել 18/01/2020 12:17 Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա աղջիկը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում 18/01/2020 12:01 Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից 18/01/2020 11:53 Չիկագոյի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել՝ ձնամրրիկի հետևանքով 18/01/2020 11:41 Հունվարի 20-ին մի շարք համայնքներում լույս չի լինի 18/01/2020 11:33 Մեքսիկայի հյուսիսում հանցագործներն այրել են 20 տուն և յոթ մեքենա 18/01/2020 11:21 Գոնչարուկը մեկնաբանել է իր հրաժարականը չընդունելու Զելենսկու որոշումը 18/01/2020 11:15 Թրամփն Իրանի գերագույն առաջնորդին հորդորել է խոսքերում ավելի զգույշ լինել 18/01/2020 11:06 Հալեպի մոտ 30 բնակիչ է զոհվել երեք օրում գրոհայինների գնդակոծության հետևանքով 18/01/2020 10:57 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 18/01/2020 10:50 Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը 18/01/2020 10:44 ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել 18/01/2020 10:36 Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կան վիրավորներ 18/01/2020 10:29 Աշոցքում առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ մոտ 20 ցնցում է գրանցվել. Շիրակի մարզպետ 18/01/2020 10:23 «Հրապարակ». Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը 18/01/2020 10:21 «Ժողովուրդ». ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 20-ը ցանկություն ունի դուրս գալու խմբակցությունից 18/01/2020 10:19 «Հրապարակ». Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրում են փողերի լվացման մեջ 18/01/2020 10:17 «168 Ժամ». Երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան 18/01/2020 10:14 «Հրապարակ». Գեորգիի նկատմամբ Սերժ Սարգսյանը հատուկ վերաբերմունք ուներ 18/01/2020 10:11 «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան 18/01/2020 10:09 «Փաստ». Իշխանության առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը 18/01/2020 10:07 Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 4-5 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ 18/01/2020 10:04 «Փաստ». Համայնքապետարանը նախատեսել է «կատաֆալկա» գնել 18/01/2020 10:00 «Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տա, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ լինեն 17/01/2020 20:30 Աշխարհի ամենաթանկ քաղաքները հայտնի են 17/01/2020 20:14 Հարի Մագուայրը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը 17/01/2020 20:07 Դիմա Բիլանը վիրահատության է ենթարկվել 17/01/2020 20:00 Հոնգկոնգում ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցել է 7 հազարը 17/01/2020 19:48 Խամենեին Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային ԱՄՆ-ի խամաճիկներ է անվանել 17/01/2020 19:34 Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին 17/01/2020 19:29 Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում. Արթուր Մելիքյան (Տեսանյութ) 17/01/2020 19:11 Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ 17/01/2020 19:07 Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. քրգործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, բայց կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով. Մելիքյան (Տեսանյութ) 17/01/2020 18:59 Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք է փակվել տեղի բնակիչների համար 17/01/2020 18:53 Կարճվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 17/01/2020 18:23 Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան 17/01/2020 18:09 Հաֆթարը բանակցություններ է վարում Հունաստանի արտգործնախարարի հետ 17/01/2020 17:54 Իրանը կործանված օդանավի սև արկղերը Կիևին կփոխանցի դրանք ուսումնասիրելուց հետո 17/01/2020 17:41 Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը 17/01/2020 17:24 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը 17/01/2020 17:16 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին 17/01/2020 17:01 Նավթի համաշխարհային գները նվազում են 17/01/2020 16:52 Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման վերաբերյալ հարցին 17/01/2020 16:41 Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը 17/01/2020 16:30 Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. Մանրամասներ 17/01/2020 16:23 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 17/01/2020 16:16 Աղասի Ենոքյանը շանտաժ է որակել հեռուստաընկերությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը (Տեսանյութ) 17/01/2020 16:02 Ապշած եմ․ շատ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին 17/01/2020 15:52 Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց 17/01/2020 15:40 Բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք 17/01/2020 15:20 Վահե Գրիգորյանը մինչ այժմ հրաժարվում է մասնակցել ՍԴ-ում գործերի քննությանը 17/01/2020 15:06 Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին 17/01/2020 15:02 Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա 17/01/2020 14:56 Շրջակա միջավայրի նախարարությանը պարգևատրումների համար պետբյուջեից հատկացվել է մոտ 217 միլիոն դրամ 17/01/2020 14:48 Հանրապետության տարածքում սպասվում է տեղումների դադար 17/01/2020 14:45 Հյուսիսային Կովկասում 2019 թվականին ոչնչացվել է 26 գրոհային 17/01/2020 14:37 Աչքի տակ կապտուկով Անգելա Մերկելը՝ հաջակցություն կանանց (Տեսանյութ) 17/01/2020 14:32 Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ 17/01/2020 14:27 Ինչո՞ւ են ՍԴ դատավորները հարգում Հրայր Թովմասյանին 17/01/2020 14:24 Նպատակ է դրվում 2019-ին գրանցած արդյունքները 2020-ին կրկնապատկել. Ալեն Սիմոնյան 17/01/2020 14:19 Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին 17/01/2020 14:13 Պետական հեղաշրջման մասին հարցը օրակարգ է բերվել, քանի որ ուրիշ թեմա չկար խոսելու, կարծում է Ալեն Սիմոնյանը 17/01/2020 14:02 ՌԴ ԱԳՆ-ից մանրամասներ են ներկայացրել Լիբիայի հարցով Մոսկվայի և Անկարայի աշխատանքի մասին 17/01/2020 13:56 Երևանը՝ սպիտակ «հագած». Ֆոտոշարք 17/01/2020 13:51 Մակրոնը հայտնել է Մերձավոր Արևելքում գործող ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերի մասին 17/01/2020 13:45 «ՍԴ դատավորների կանանց հայտարարություն է լինելու». Արևիկ Պետրոսյանը բացահայտեց ՍԴ հումորներից մեկը 17/01/2020 13:40 Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման քրգործի քննության ընթացքում որևէ երեխա չի վերադարձվել ՀՀ 17/01/2020 13:34 Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am 17/01/2020 13:29 ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանի հարվածի հետևանքով տուժել է ամերիկացի 11 զինվորական 17/01/2020 13:21 Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան 17/01/2020 13:14 ԼՂ հարցով հանդիպումների մասին տեղեկացնում ենք բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո. ՀՀ ԱԳՆ 17/01/2020 13:03 Բացահայտվել է Սյունիքի մարզում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա. երկու անձի մեղադրանք է առաջադրվել 17/01/2020 12:57 Պաշտպանության նախարարությունը մերժել է պատասխանել, թե որքան գումար են հատկացրել 2019-ի պարգևատրումների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը