06/12/2019 11:15
Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են. Բալայան
ՀՀ զինված ուժերը պատրաստ են բանակցային ցանկացած ելքի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Բանակցության ցանակացած ելքի մեր զինված ուժերը պատրաստ են, բանակցության ընթացքը որևէ կերպ չի ազդում զինված ուժերի մարտական պատրաստության վրա: Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որևիցե բանակցային գործընթաց չի սահամանափակում մեր պատասխանատվությունը», - ասաց Բալայանը:
Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին՝ փոխնախարարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը լարված չէ: