06/12/2019 12:28
Ամեն ինչ արվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկենք. վիճակը մնում է ծայրահեղ ծանր. փոխնախարար (Տեսանյութ)
Ամեն ինչ արվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Արցախում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին։
Նա ասաց՝ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե զինծառայողը դեռ շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում:
«Մենք առնվազն երկու օր առաջ կազմակերպել ենք նրա տեղափոխումը Երևան ու Հայաստանի լավագույն բժիշկները մասնակցում են նրա բուժմանը, այդ թվում՝ վիրահատական միջամտությունների միջոցով», - ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ զինծառայողի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, սակայն դրական դինամիկա կա: