06/12/2019 12:43
Երևանում քննարկվել են Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին առնչվող հիմնահարցեր (Տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի կողմից։
Հայաստանցի գիտնականներից բացի՝ գիտաժողովին մասնակցում էին մոտ 20 օտարերկրյա մասնագետներ և հասարակական գործիչներ, այդ թվում Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների և օսերի ներկայացուցիչներ:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Ազգամիջյան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին կից փորձագիտական խորհրդի անդամ, ՌԴ «Թալիշական սփյուռքի» ղեկավար Իսմայիլ Շաբանովը։
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների ինքնությանը, պատմությանը, լեզվին, կրոնին, մշակույթին, ազգագրությանը, հնագիտությանը և քաղաքական արդի իրավիճակին վերաբերող խնդիրներ և հիմնահարցեր: