«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում

06/12/2019 18:33

«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում


Դեկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ՝ «Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. «Ընտանիքի տարի» հռչակելու շրջանակներում:
Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

«Գիտաժողովի սիրելի՛ մասնակիցներ,

Հոգու բերկրանքով ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ,  որ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին և այսօր մատենադարանի կամարների ներքո համախմբվել եք այս գիտաժողովին՝ նվիրված «Էջմիածին» ամսագրի 75-ամյակին: Ուրախ ենք, որ 2019 թվականը «Ընտանիքի տարի» հռչակված լինելու առիթով գիտաժողովը կարևորելու է «Էջմիածին» ամսագրում և Մայր Աթոռի հրատարակություններում հայրենիքի և ընտանիքի գաղափարների արծարծումը: Արդարև, ազգը ամուր է ընտանիքով, և հայրենիքն ու պետությունը ամուր են ընտանիքներում խնամված արժեքներով ու սնուցված ոգով: Աստվածամերժ տարիներին ընտանիքներում պահպանված քրիստոնեական ավանդներով մեր ժողովուրդը չհեռացավ իր Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ միշտ անսալով իր հավատքի դարավոր օրրանի հոգեխնամ ձայնին և օրհնաբեր ներկայությանը իր կյանքի բոլոր բնագավառներում:

«Արարատ» ամսագրի ընդհատված լուսավորչական առաքելության շարունակողը և Հայ Եկեղեցու վերազարթոնքի բարելուր խորհրդանիշը դարձավ «Էջմիածին» ամսագիրը: Երկրորդ աշխարհամարտի ծանր տարիներին երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով վերահաստատված Մայր Աթոռի պարբերականը՝ հակառակ առկա արգելքներին ու հետապնդումներին, համարձակ խոսեց իր հավատավոր զավակների հետ, նրանց ջամբելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կենարար հավատքի լույսը, որը փոխանցել են մեր սուրբ հայրերը: Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր խոսքը, գիտական միտքը շարունակեցին պտղաբերել նվիրյալ ու լուսամիտ եկեղեցականաց շնորհիվ, որոնք Աստծու բարերար կամոք այդ բարդ ժամանակներում կարգվել էին հովվելու Տիրոջ հոտը:

Եկեղեցականների և մտավորականների հոգևոր, բարոյախրատական քարոզների, աստվածաբանական, հայագիտական, արժեքավոր ուսումնասիրությունների շնորհիվ անխաթար մնաց մեր ժողովրդի կապն ու հաղորդակցությունը նախնյաց սրբազան ժառանգության հետ: Ինքնաճանաչման ու շարունակ հոգևոր նորոգության ու զարգացման այս ուղիով մեր ժողովուրդը պիտի մնա հզոր մշակույթ և հոգևոր ուրույն դիմագիծ ունեցող ազգերի շարքում՝ միշտ հավատարիմ իր հավատքին ու սրբություններին, Արարատահայաց իր հայրենիքին, իր ինքնությանն ու արժեքներին:

Հայրենիքի խաղաղ կյանքն ու առաջընթացը և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբումը հայրենիքի շուրջ մշտապես եղել և մնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության կարևոր հանձնառություններից: Այդ առաքելությունից անմասն չեն մնացել Մայր Աթոռի պաշտոնական ամսագիրն ու մնացյալ հրատարակությունները:

Սուրբ Էջմիածնի ինչպես պարբերական, այնպես և ոչ պարբերական հրատարակություններում չեն պակասել հայրենաճանաչությանը, մայր հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրումի, ազգային ինքնության ձևավորմանը վերաբերող նյութերը: Այդ ոգով «Էջմիածին» ամսագիրը իր նպաստն է բերել մայր հայրենիքում և սփյուռքում ազգային դիմագիծ ու գիտակցություն ունեցող սերնդի  կրթությանն ու դաստիարակությանը: Երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի բնորոշմամբ՝ ամսագիրը այն միջոցն էր, որը պետք է համախմբեր սփյուռքի բոլոր հայերին իրենց սրբազան հայրենիքի ու Մայր Աթոռի շուրջ:

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հայրենիքի և ընտանիքի  ազգային մեր ընկալմանն առնչվող արժեքները տարատեսակ մտայնությունների և ազատական գաղափարախոսությունների պատճառով ենթարկվում են մշտական հարձակումների ու հարվածների: Եկեղեցին, որպես հոգևոր անառիկ բերդ և ազգային միասնության ու ամրության անխախտ պատվար, պիտի շարունակի իր ջանքերը այդ արժեքների անխաթար ու հարատև պահպանման և, եթե հարկ է, նաև՝ առողջացման համար: «Էջմիածին» ամսագրի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը և նման նախաձեռնությունները նույնպես կոչված են  ծառայելու հոգևոր և ազգային մեր դարավոր ժառանգության պահպանման ու զարգացման և սերնդեսերունդ  փոխանցման բարձր նպատակին», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը, ջերմորեն շնորհավորելով Հրատարակչական բաժնի տնօրենին, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրին և ողջ խմբագրակազմին պարբերականի համար պատկառելի այս տարիքի առիթով, իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերեց Մայր Աթոռի հրատարակչական աշխատանքներում ներգրավված նախկին և ներկա բոլոր աշխատակիցներին, աղոթքով հիշեց նաև բազմամյա այս ծառայության ընթացքում նվիրումով և սիրով ամսագրի անխափան լույս ընծայման պատասխանատվությունը ստանձնած բոլոր երախտարժան խմբագիրներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բարձրյալի օրհնությունը հայցեց գիտաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին` գիտաժողովի աշխատանքներին մաղթելով արդյունավոր ու բարի ընթացք:

Այնուհետև գիտաժողովն սկսեց իր աշխատանքը: Չորս նիստերի ընթացքում ներկայացվեցին հետևյալ զեկույցները` «Հայրենիքի գաղափարը 1914-1920 թվականների՝ Մայր Աթոռին առնչվող փաստաթղթերում» (Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պ.գ.դ. Ամատունի Վիրաբյան), « Հայրենիքի և ընտանիքի գաղափարը Ս. Էջմիածնի հրատարակություններում՝ Հայաստանի երրորդ Հանրապետության շրջանում» (ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Էդիկ Մինասյան), «Խրիմյան Հայրիկի դաստիարակչական հայացքները Մայր Աթոռի հրատարակություններում» (ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյան), «Հայրենիքի և հայրենասիրության թեման «Էջմիածին» ամսագրում (1940-1960-ական թվականներ)» (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ.գ.դ. Սեյրան Զաքարյան), «Ներսես Աշտարակեցու հայրենասիրությունը և ազգային խնդիրները Մայր Աթոռի հրատարակություններում» (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Վալերի Թունյան), «Հայ հոգևորականի կերպարն օտար այցելուների նոթերում» (Արշակ Մադոյան), «Ընտանիքի թեման «Էջմիածին» ամսագրի էջերում» (ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Լուսինե Վարդանյան),

«Ընտանիքի վերաբերյալ հրապարակումները «Արարատ» ամսագրի էջերում» («Եվրոպական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի դասախոս, պ.գ.թ. Արման Մալոյան), «Ազգային հնագույն օրացույցերի իմացությունը որպես հայրենաճանաչության միջոց՝ Մայր Աթոռի հրատարակություններում» (ԳՀՃ դասախոս, ֆիզմաթ.գ.թ. Գրիգոր Բրուտյան), «Մեծ հայրենադարձության թեմայի արծարծումը «էջմիածին» ամսագիրի էջերում» (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ավագ գիտաշխատողի պաշտոնակատար, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյան), «Հայրենիքի գաղափարի կենսունակությունը Իրանի հայ գաղթօջախում՝ ըստ «Էջմիածին» ամսագրի հրապարակումների» («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջի դասախոս, պ.գ.թ. Կարեն Մկրտչյան), «Եկեղեցական գույքի բռնագանձման դեմ պայքարի ազգապահպան նշանակությունը «Խրիմյան Հայրիկի հայրապետությունը» աշխատությունում» (ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ, պ.գ.թ. Սաթենիկ Ավոյան), «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամսագրային հրատարակությունները թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում.

արագ հասանելիություն, մատչելիության առավել ապահովում» (ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տ.գ.թ. Տիգրան Զարգարյան), «Հայրենիքի և ընտանիքի թեմայի արծարծումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մայր Աթոռի տպագրած գրքերում» (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Սուքիասյան Համո, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Հայկուհի Առաքելյան), «Հայության մեծագույն խորհրդանիշը, որի լույսը ուժ և կորով է տվել ժողովրդին» (ՀԱԱՀ «Հասուն Հասկ» պաշտոնաթերթի գլխ. խմբագիր, բ.գ.թ. Անի Խուդավերդյան), «Անդրադարձներ Ուղեգրության և Ուխտագնացության ժանրերին» (Երևանի Ն. Գոգոլի անվան N35 դպրոցի տնօրեն, բ.գ.թ. Ասատուր Սարյան), «Հայ գաղթականության և ներգաղթի խնդիրների արծարծումը «Էջմիածին» ամսագրում» (Խ. Աբովյանի անվան ՊՄՀ դասախոս, ՍՎԴ, ԳՀՃ դասախոս, պ.գ.թ. Ավետիս Հարությունյան), «Ազգակցական կապեր մատնանշող հայերեն եզրերը և ընտանեկան հարաբերությունները վաղնջագույն ժամանակներում» (Վ. Բրյուսովի անվան ՊԼՀ Լ. Ստեփանյան), «Հայոց Եղեռնը Արքեպիսկոպոս Օրմանյանի խոհագրության և Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ» (ԳՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ՍՎԴ, ԳՀՃ դասախոս, բ.գ.դ. Վաչագան Գրիգորյան):

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը