06/12/2019 11:09
Մեր գործերը լավ են. մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից. ՀՀ վարչապետ
Իրականում մեր գործերը լավ են, Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ամենակարևոր նորությունն է, մեր գործերն ավելի են լավանալու», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականին Հայաստանին հաջողվել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ անցնել Վրաստանից։
«Իհարկե, մենք Վրաստանին լավագույնն ենք մաղթում ու հույս ունենք իրար կօգնենք ավելի մրցունակ տնտեսություններ կառուցել», - ասաց նա։
Վարչապետը նշեց, թե առավել կարևոր է, որ 2020 թվականի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին ծավալի արդյունքով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից։
«Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020 թվականին Հայաստանը լինելու է առաջինը ու սա է տնտեսականա հեղափոխության դրոշը», - ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը կոչ արեց, որ հայությունը 2020 թվականին առավել հետևողական գործի հետևյալ բանաձևով՝ «Հայաստանի ու Արցախի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»։