06/12/2019 12:08
Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)
Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Կրակոցների քանակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանների մեջ է, ոչ նվազել է, ոչ՝ ավելացել», - ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ եթե չհաշվենք անցած շաբաթվա միջադեպը, երբ մահացել էր մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել, արտառոց որևիցե դեպք չի գրանցվել:
Բալայանն ասաց, որ այդ դեպքով պաշտպանության բանակը խիստ պատասխան է տվել: