Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ

07/12/2019 14:06

Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ


Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝ 2003 թվականին նախագահ Ռ. Քոչարյանը։

«Աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում...  սոցիալական  արտակարգ վիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ», - Ն. Փաշինյան, դեկտեմբեր 2019:

«Աղետի գոտին պետք է վերափոխվի  եւ դառնա զարգացման  գոտի...» - Ռ. Քոչարյան,  2003 թ.:

Եթե 16 տարի անց՝ այսքան փոփոխություններից  հետո, նույն ձեւակերպումն է  դարձյալ դառնում  ուղեցույց, ապա մենք պետք է ընդունենք, որ աղետ է տիրում ոչ միայն նշված կոնկրետ գոտում, այլ՝ մեր մտածողության մեջ, պետությունն ընկալելու մեր ունակությունների մեջ։

1988-ից  մինչ այսօր ամենատարածված ձեւակերպումը հետեւյալն է. պետությունը ոչինչ չարեց, պետությունն աղետի գոտին մոռացավ, մարդկանց թողեց մենակ և այլն։ Սա մոտ 30 տարի ասել են թե՛ քաղաքական եւ հասարակական դեմքերը, թե՛ մամուլը, թե՛ մտավորականությունը, թե բանից անտեղյակները։ Այստեղ իսկապես կա հիմնարար աղետի գործոն, եւ այն միայն աղետի գոտուն չէ, որ առնչվում է։

Պետությունը՝ ՀՀ բոլոր կառավարությունները, աղետի գոտում իրականացրել է բազմաթիվ լուրջ ծրագրեր, լուծել բազմաթիվ սուր խնդիրներ։ Մեր պետությունը միաժամանակ պատերազմ է հաղթել եւ երկրի ավերված 1/3-ը վերականգնել։
Մենք ունենք պետության հատվածային ընկալում, որի մեղավորը 30 տարի շարունակ մեր կիսատ-պռատ վերնախավերն են եղել, որոնք  հասարակ ժողովրդի մոտ պետության միասնական ընկալում չկարողացան սերմանել՝ միասնական խնդիրների համակարգով հանդերձ՝ աղետի գոտի, Արցախ, սահմանամերձ գոտի եւ այլն։ Մենք չկարողացանք ընկալել, որ աշխարհագրական բաժանումները նման խնդիրների դեպքում խիստ պայմանական են, որ դրանք բոլորը մեկ ամբողջ են, եւ մեկի անհաջողությունն ուղղակի մյուսի պարտությունն է, իսկ մի տեղ իսկական առաջընթացը, հաջողությունը՝ մյուսի հաղթանակը, պետության հաղթանակը։ Այս ընկալումը մեզ կդարձներ զարգացման գոտի։

Մյուս կարևոր խնդիրը ձեւակերպման տակ ռեալ աշխատանքը դնելն է։
Այսօր բանտում գտնվող Ռ, Քոչարյանն աղետի գոտու համար արել է, թերեւս, բոլորից շատ, բայց հիմա այդ մասին հիշել չի կարելի։ Ուրիշներն էլ են արել՝ պատերազմող երկրի երիտասարդ վարչապետ Բագրատյանն էլ,  Ս. Սարգսյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ։ Վստահ եմ՝ Փաշինյանն էլ կանի։

Ցավոք, այսօրվա Հայաստանի (նաև՝ երեկվա) մթնոլորտն այնպիսին է, որ  ուրիշների արածը տեսնելը լավ տոն չէ, այսօր նախորդների արածի վրա  կառուցելը չէ՛ զարգացումը, ուրիշի արածի մոռանալն է թրենդը, իսկ այսօր արվող ցանկացած բան, եթե անգամ կառուցվում է նախորդների աշխատանքի վրա կամ կրկնում նրանց արածը, աննախադեպ է եւ հեղափոխական։ Սա կոչվում է պետական մտածողության դեֆեկտ։ Ինչո՞ւ ենք մենք զարգացումը պատկերացնում միայն մե՛ր կետից սկսած։
Աղետի գոտում մենք ունեցել ենք փուլեր. սկսած 1988-ից մինչև այսօր եւ խորհրդային Հայաստանի իշխանություններից մինչեւ այսօր հսկայական գործ է արվել՝ ըստ տարբեր փուլերի տրամաբանության։

Իսկական հեղափոխական զարգացում է եղել երկրորդ նախագահի օրոք, եւ դրա մասին չպետք է վախենալ խոսել՝ գոնե այն պատճառով, որ Փաշինյանի եւ հաջորդների անելիքը եւ արվածը նկատվի, լինի ավելի լավը։
   
Տեղեկանք

«Միայն Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրով Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցվել է 9 եւ ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով: Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը՝ Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված եւ վերականգնված: Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 –ը՝ ուժեղացված եւ վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն:
Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը եւ Շառլ Ազնավուրի հրապարակը: Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 եւ Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:

Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին:
Պետական եւ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ լուծվել են 4969 ընտանիքի բնակարանային խնդիրները, որոնցից 4126-ը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին։
1998-2006թթ․ընթացքում ավելի քան 20 հազար ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակության ՀՀ Շիրակի եւ լոռու մարզերում 2001-2004թթ․ իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման բաղադրիչի շրջանակներում 5914 ընտանիք ձեռք է բերել բնակարան։ 2005-2006 թվականներին նախաձեռնությունը շարունակվեց պետական բյուջեի միջոցների հաշվին, որի շրջանակներում լուծվեցին եւս 628 ընտանիքի բնակարանային խնդիրները։

2005-2006 թվականներին պետական միջոցների հաշվին ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անավարտ շինարարության բնակելի տների ավարտման միջոցով լուծվել են 960 անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները»։
Այսպես կարելի է երկար շարունակել։ Հետո անցնել, թե ինչպես, պետության արածը տեսնելուց հետո, մասնավորը սկսեց ակտիվ ներդրումներ անել, եւ իսկական զարգացումը նոր թափ ստացավ։ Իհարկե, աղետի գոտում կան շատ չլուծված հարցեր, որոնք պետք է վաղուց լուծված լինեին, կամ այնպիսիք, որոնց լուծումը նույնիսկ այսօր չի երևում։ Սրանք նույնպես միասնական խնդիրներ են, եւ պետք է փորձել լայն նայել դրանց՝ լուծումներ գտնելու համար։

Իհարկե, 2003-ին եւ 2019-ին հնչած «զարգացում» ձևակերպումը չի կարող նույն բովանդակությունն ունենալ։ Այսօր նոր խնդիրներ պետք է դրվեն, նոր մոտեցումներ, նոր թանկ նախագծեր, որոնցից պետք չէ վախենալ։
Ի վերջո, զարգացումը միայն բնակարանը չէ. այն կյանքով լցված քաղաքներն ու գյուղերն են. աշխատատեղերը, թատրոնները, սրճարանները, համերգասրահները,  դպրոցներն ու բուհերը, տուրիզմը  եւ այլն։
Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ բավականին հետաքրքիր ծրագրեր էր սկսել։ 2020-ի բյուջեում եւ ծրագրերում կա՞ն դրանք, թե՞ այս հարցում էլ ենք զրո կետից սկսում։
Կան շատ հետաքրքիր նոր առաջարկներ՝ կառավարությունից դուրս գտնվող անձանցից. դրանք քննարկելո՞ւ ենք, թե՞ ժամանակը չէ դեռ, դրանք «մերը» չեն։

Գյումրին ունի զարգացման մեծ պոտենցիալ՝ իր օդանավակայանով։ Քննարկվու՞մ են Երևանից Գյումրիի օդանավակայան ուղիղ գնացքի հնարավորությունը, «Զվարթնոցը» բեռնաթափելու ծրագրերը, եւ արդյոք պե՞տք էր Ryanair-ը Զվարթնոց բերել, թե՞ գուցե միայն Գյումրի։ Քննարկո՞ւմ ենք Գյումրիի մարզադաշտը կարգի բերելու հարցը եւ հավաքականի որոշ խաղեր այնտեղ անցկացնելը, քննարկվու՞մ է Գյումրիում նոր համերգասրահի կառուցման հարցը եւ համաշխարհային բարձրորակ երաժշտություն եւ կատարողների Գյումրի բերելու հարցը եւ   Երեւանից մարդկային հոսքեր ուղղելը։ Հեշտ է Երեւանի կենտրոնում Ֆիլհարմոնիայի շենքի վրա հովանավորի անուններ փոխելը՝ իշխանության կոնյուկտուրայից կախված, իսկ գուցե փորձենք դա անել Գյումրիո՞ւմ։
Կարո՞ղ ենք որեւէ հայտնի բրենդ բերել, ասենք, Սպիտակ։ Քարդաշյանի ներքնազգեստի արտադրությունը մի պահ կարծես դարձավ հայկական երազանք։ Բայց կան ուրիշ Քարդաշյաններ եւ ուրիշ տեսականի։ Կարեւորը խնդիրը դնելն է։
Ակնհայտ է, որ աղետի գոտու գյուղերի վերականգնումը հնարավոր է միայն ռեգիոնի քաղաքների վերականգնմանը համակցված, նոր տեսակի զարգացող ագլոմերացիաների տրամաբանության մեջ։ Ունե՞նք մշակված ծրագիր, թե՞ հիմա դրա ժամանակը չէ...

Ամփոփում

Երբեք չի կարելի ասել, թե պետությունը 31 տարում աղետի գոտւ համար  բան չի արել։ Դա այդպես չէ, արել են բոլորը. այդ ընթացքում մեր փոքր պետությունը պատերազմ է հաղթել ու տնտեսություն վերականգնել։
Աշխարհի ամենատարօրինակ աղետի գոտին մերն է՝ ավերումից հետո  այդքան Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն տվող, այդքան տաղանդավոր մարդ տվող հասարակությունը զարգացման  ահռելի, աննկարագրելի պոտենցիալ ունի։ Պետության խնդիրն այդ պոտենցիալի ռեալիզացիայի ապահովումն է։
Աղետի գոտուց զարգացման գոտի անցումը մերը մտածողության մեջ է, եւ այն բյուջետային հատկացումներով չէ միայն ձևակերպվում։ Նոր մտածողություն է պետք, նոր նախագծեր, երկրում՝ նոր մթնոլորտ։

Հեղինակ՝ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության՝ տարածքի տեսանկարահանումը բնակարան ապօրինի մուտք գործելուն համարժեք գործողություն է. Հովհաննես Քոչարյան Այսօր, 13:33 Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը Այսօր, 13:20 Երևանի կենդանաբանական այգին համավարակի պատճառով որոշ ֆինանսական խնդիրներ ունի, սակայն առաջիկայում զարգացման լայն հեռանկարներ կբացվեն. Հարցազրույց Վլադիմիր Սիմոնյանի հետ Այսօր, 13:13 Նարեկ Սամսոնյանին տուգանել են դիմակ չկրելու համար, սակայն ճանապարհային ոստիկանը խոչընդոտել է ավտոմեքենայի ընթացքը՝ թույլ չտալով հեռանալ (Տեսանյութ) Այսօր, 12:54 Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:45 Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ Այսօր, 12:33 Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը Այսօր, 12:18 Զոհրաբ Մնացականյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր Այսօր, 12:06 «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է հանգստայն ուղեգրեր տրամադրել բոլոր բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում Այսօր, 12:00 Զբոսաշրջային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքներից՝ դրանց թույլտվության բացակայության պատճառով Այսօր, 11:59 Երևանի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարումը 30 ժամով կդադարեցվի Այսօր, 11:49 Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին Այսօր, 11:40 Հայ ժողովրդին այսպիսի անկարող իշխանություն պետք չէ. Արսեն Բաբայան Այսօր, 11:32 Ջրանջատումներ՝ Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում Այսօր, 11:25 2020 թ. քննված և քննվող քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել շուրջ 25 մլրդ դրամի վնասը Այսօր, 11:18 Վթար՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 11:08 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Այսօր, 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 մարդ Այսօր, 10:57 Երկու մարդ է վիրավորվել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգությունից Այսօր, 10:50 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200 000 դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար և աջակցության կոչ անում աշխարհի հայերին Այսօր, 10:45 Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով Այսօր, 10:35 Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը Այսօր, 10:24 Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ է հանդես եկել Այսօր, 10:11 Մինսկում անկարգություններն ավարտվել են Այսօր, 10:01 Չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին. Արոնյանի սիրելին ընկերներին ուղղված բաց նամակով է հանդես եկել Այսօր, 09:53 «Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուզում են լայն լիազորություններ տալ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում Այսօր, 09:28 «Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված 10/08/2020 22:25 Մինսկում ցույցերը ցրելու ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. լրագրող է վիրավորվել 10/08/2020 22:03 Լիբանանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին 10/08/2020 21:55 Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Բոլթոն 10/08/2020 21:36 Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում․ Բոլթոն 10/08/2020 21:28 2018-ին Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ «գիտեմ, Վովա, լավ կանցկացնես օպերացիան, բայց ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկը զոհվի». Նախկին ոստիկանապետ (Para TV) 10/08/2020 21:19 Էրդողանը հետևում է իսլամականացման օրակարգին և դա վնաս է հասցնում մեր հարաբերություններին․ Բոլթոն 10/08/2020 21:02 Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել. Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:39 Նրանք չեն հասկանում, որ սա փոքր երկիր է, որ իրենք արդեն գժուկներ չեն, լուրջ գժեր են դառել․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:34 Այսպիսի քայլ անում են սադրելու համար և դա հասկանալով՝ սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատություն» ռ/կ լրագրողների հետ միջադեպի մասին (Para TV) 10/08/2020 20:14 Լրագրողական կազմակերպություններ պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին 10/08/2020 20:08 Նոր ոստիկանապետը կհաջողի, եթե չկրկնի նախկինների սխալները․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 19:55 Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական տալ 10/08/2020 19:39 «Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր 10/08/2020 19:29 Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ 10/08/2020 19:00 Հրազդանում, Աբովյանում և Ծաղկաձորում իրականացվել է ՃՈ ուժեղացված ծառայություն 10/08/2020 18:51 Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք․ հրդեհաշիջմանը մասնակցել է 39 փրկարար 10/08/2020 18:36 Նավթի համաշխարհային գներն աճում են 10/08/2020 18:26 Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն 10/08/2020 18:08 Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում 10/08/2020 17:50 Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից 10/08/2020 17:45 Նիկոլ Փաշինյանը վերընրտվելու կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 10/08/2020 17:30 Աստղիկ ԲԿ-ում առողջացել է կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ. կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին 10/08/2020 17:11 Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 10/08/2020 16:50 Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն 10/08/2020 16:38 Դատարանը վերահաստատել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը. ԱԱԾ 10/08/2020 16:27 Արայիկ Հարությունյանի և իմքայլական պատգամավորների հանդիպումը չկայացավ 10/08/2020 16:23 Հոնկոնգում ձերբակալել են մեդիամագնատ Ջիմմի Լային 10/08/2020 16:01 Քաղաքացին ընկել է լիճը 10/08/2020 15:45 Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 10/08/2020 15:31 Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 10/08/2020 15:16 Սփյուռքի հետ աշխատանքներում իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի 10/08/2020 15:00 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան 10/08/2020 14:44 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ՝ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 10/08/2020 14:30 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական թիմ 10/08/2020 14:24 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մարդ է մահացել 10/08/2020 14:18 Վերջին 3 օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք 10/08/2020 14:12 Ռուս փրկարարները Բեյրութում փլատակների տակից դուրս են բերել ութ զոհի դի 10/08/2020 14:09 Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով 10/08/2020 14:03 Իրավապաշտպանները հայտարարել են Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում 213 մարդ է ձերբակալվել 10/08/2020 13:57 ԱՊՀ դիտորդները հայտարարել են, որ Բելառուսում ընտրությունները համապատասխանել են երկրի օրենսդրությանը 10/08/2020 13:43 ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ 10/08/2020 13:35 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Սևան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում 10/08/2020 13:31 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին 10/08/2020 13:26 Լուկաշենկոն հայտարարել է, որ քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինեն մարդիկ 10/08/2020 13:21 ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար 10/08/2020 13:09 Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից 10/08/2020 13:01 Սպասվում է առանց տեղումների եղանակ 10/08/2020 12:55 ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին 10/08/2020 12:45 Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար. Մարինե Սուքիասյան 10/08/2020 12:32 ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, արձանագրվել է 20 մահ 10/08/2020 12:25 Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազամատակարարումը օգոստոսի 11-ին մի քանի ժամով կդադարեցվի 10/08/2020 12:20 Էդմոն Մարուքյանը Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել է վարչապետին 10/08/2020 12:11 ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա (Տեսանյութ) 10/08/2020 12:03 Սննդի անվտանգություն․ զարգացման հեռանկարները Հայաստանում Եվրոպական միության «EU4Business» ծրագրի հետ 10/08/2020 11:56 Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը 10/08/2020 11:49 Սևրի պայմանագիրը պատմական փաստ է. այն մնում է այդպիսին մինչ այսօր. վարչապետ 10/08/2020 11:42 Հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում․ ՄԻՊ 10/08/2020 11:36 Անթույլատրելի է ժողովրդի անունից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. Հանքագործների և մետալուրգների միություն 10/08/2020 11:30 Կորոնավիրուսային վարակի կանխման լրացուցիչ միջոցառումեր 10/08/2020 11:20 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել 10/08/2020 11:15 Աշխարհում COVID-19-ի դրական դրական պատասխանով թեստերի քանակը գերազանցել է 20 միլիոնը 10/08/2020 11:08 Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը (Տեսանյութ) 10/08/2020 11:01 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, մահացել է 5 մարդ 10/08/2020 11:00 Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը, 42%-ով՝ կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները 10/08/2020 10:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ N զորամաս (Տեսանյութ) 10/08/2020 10:48 Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է զոհվել 10/08/2020 10:42 Վաղվանից կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումները 10/08/2020 10:34 Լուկաշենկոն ընտրությունների նախնական արդյունքներով հավաքել է 80.23% 10/08/2020 10:31 Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած 10/08/2020 10:23 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/08/2020 10:17 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1250-ի 10/08/2020 10:07 Պլանային ջրանջատումներ՝ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Տվյալ բաժնի վերջին նյութերը