Երեք ամսով գնացի Սոչիում հացթուխ աշխատելու, իմ պատմությունն այստեղից է սկսվում. Եվրոպայում կրթությունը շարունակած Արսեն Ջոմարդյան

07/12/2019 14:46

Երեք ամսով գնացի Սոչիում հացթուխ աշխատելու, իմ պատմությունն այստեղից է սկսվում. Եվրոպայում կրթությունը շարունակած Արսեն Ջոմարդյան


«Երազանքը Հայաստանից դուրս» շարքի շրջանակում այս անգամ Aysor.am-ին իր պատմությունն է պատմել Արսեն Ջոմարդյանն, ով կրթությունը շարունակել է Չեխիայում և Գերմանիայում: Այս պահին Արսենը բնակվում և աշխատում է Պրահայում:  

Բանվորի շորեր էի հագնում, քանի գնում էր, այդքան շատ չէի ուզում այդ գործն անել. սկսել էի ինքնուրույն անգլերեն պարապել

Եվրոպայում կրթությունը շարունակելու ծրագրեր Արսենը վաղուց ուներ: ՀՊՏՀ «Տուրիզմի կառավարում» բաժնի առաջին կուրսն ավարտելուց հետո նա զորակոչվեց բանակ: Վերադառնալուց հետո սկսեց մտածել Եվրոպայում կրթություն ստանալու մասին, մինչդեռ այդ ցանկությունն ավելի ամրապնդվեց, երբ չորրորդ կուրսում մեկնեց արտագնա աշխատանքի ու հասկացավ՝ չի ուզում նման աշխատանք կատարել, իսկ առաջ գնալու համար որակյալ կրթություն էր պետք:

«Սա ինձ համար հեղափոխական շրջան էր, որը ներսումս ամեն ինչ փոխեց: Իմ պատմությունն այստեղից է սկսվում: Ես գնացի Սոչիում հացթուխ աշխատելու՝ մոտ երեք ամիս: Սա շատ դաժան աշխատանք էր: Հաց էի թխում, աշխատում էի ամեն օր ու ամեն երկրորդ գիշեր, այսինքն՝ մեկ օր էի ունենում քնելու համար: Բանվորի շորեր էի հագնում, քանի գնում էր, այդքան շատ չէի ուզում այդ գործն անել: Դրանից առաջ արդեն մի քանի ամիս է՝ սկսել էի ինքնուրույն անգլերեն պարապել, բայց, երբ գնացի Սոչի, տեսա, թե ինչքան դժվար է մարդկանց տրվում գումար վաստակելը, մոտիվացիաս մեծացավ, որպեսզի կարողանամ ավելի վարձատրվող աշխատանք անել: Անգլերեն էի պարապում երեկոյան՝ հանգստիս ժամերին»:

Հայաստան վերադառնալուց հետո զրուցակիցս գործնական քայլերի անցավ: Լեհաստանում կրթությունը շարունակելու նպատակով Արսենը դիմեց Ստեփան Բանախի անվան կրթաթոշակի համար:

«Անգլերենին զուգահեռ սկսեցի լեհերեն սովորել: Չորս ամիս ինքնուսույցով ու «YouTube»-ով ինքուրույն պարապեցի: Լեհերենին պետք է տիրապետեի այն մակարդակի, որ կարողանայի դեսպանատանը հարցազրույց անցնել», - պատմում է զրուցակիցս:

Արսենին հաջողվեց հանձնել ընդունելության քննություններն ու ընդունվել Կրակովի Յագելոնիա համալսարան: Արդեն համալսարանի ընդունելության թերթիկով դիմեց դեսպանատուն՝ կրթաթոշակ ստանալու համար: 

Արսենը միակ դիմորդն էր ու սպասում էր երկու ամսից պատասխանին, մինչդեռ ավելի ուշ Արսենին տեղեկացրին, որ ևս մեկ դիմորդ է թղթեր ներկայացրել կրթաթոշակի համար ու, թեև, դիմելու ժամկետներն արդեն ավարտվել էին, բայց դեսպանատունը որոշել էր ընդունել երկրորդ դիմորդի հայտը:

Երկու ամսից կրթաթոշակը մերժվեց: Դրանից հետո Արսենը որոշեց, որ միայն մեկ երկրի կրթաթոշակի դիմելը սխալ որոշում էր ու դիմեց ութ երկրների կրթաթոշակի համար (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Չեխիա, Անգլիա), որոնցից երկուսից՝ Չեխիայից և Անգլիայից դրական պատասխան ստացավ: Չեխիայում Արսենն ընդունվեց մեկ համալսարան, իսկ Անգլիայում՝ վեց:  

«Անգլերենի քննությունը 100-ից 99 ստացա, IQ թեստն էլ՝ 15-ից 15». Կրթությունը Չեխիայում, ապա Գերմանիայում

Արսենը կարող էր ընտրել Չեխիայի և Անգլիայի համալսարանների միջև: Անգլիայում սովորելու համար զրուցակիցս դիմել էր Չիվնինգի կրթաթոշակի, ընդունվել էր 4-րդ հայտով և կարող էր այստեղ կրթությունը շարունակել, եթե առաջին, երկրորդ և երրորդ հայտերով ընդունվածները հրաժարվեին կրթաթոշակից:

«Պետք է որոշեի ռիսկի դիմեմ՝ սպասե՞մ, թե՞ Չեխիան ընտրեմ: Ես ընտրեցի Չեխիան, որովհետև այստեղի համալսարան հաստատ ընդունվել էի: «Chech Governmental Scholarship»-ին էի դիմել, դրան, կարծեմ, մոտ 400 հոգի էր դիմել: Պիտի պայքարեինք երեք անգլերեն, երկու չեխերեն տեղի համար: Պետք էր անգլերենի քննություն ու IQ թեստ հանձնել: Անգլերենի քննությունը 100-ից 99 ստացա, IQ թեստն էլ՝ 15-ից 15», - պատմում է զրուցակիցս՝ նշելով, որ արդյունքում 3-ի փոխարեն 2 անգլերեն հայտի համար կրթաթոշակ հատկացվեց, հաջողակներից մեկն էլ ինքն էր:

Մեկ ու կես տարի Արսենը կրթությունը շարունակեց Չեխիայի Զլին քաղաքի Թոմաս Բատայի համալսարանում, որից հետո տեղափոխվեց Բռնո ու սկսեց աշխատել տուրիստական ընկերությունում: Երեք ամիս այստեղ աշխատելուց հետո զրուցակիցս շահեց երկրորդ կրթաթոշակը՝ «Erasmus»:

«Ազատ էի ընտրել, որ երկիր ու որ համալսարան գնալ սովորելու: Ընտրեցի Գերմանիան, որովհետև ուզում էի հասանալ՝ ինչպիսին է Գերմանիայի կրթական համակարգը: Այստեղ 7 ամիս սովորեցի, դիպլոմային աշխատանքս պաշտպանեցի Չեխիայում, դրանից հետո մինչև ավարտելը Պրահայում գտա հիմնական աշատանք՝ լոգիստիկ ոլորտում, և տեղափոխվեցի Պրահա»:

«Կտրվեցի քննությունից». պետական քննություն հանձնելու առաջին փորձն անհաջող էր

Զրուցակիցս պատմում է, որ սովորելու տարիներին մի դեպք պատահեց Չեխիայում ավարտական քննությունների ժամանակ` կտրվեց քննություններից:

«Վերջին տարում պետական առաջին քննությունից կտրվեցի: Եթե երկրորդ անգամ էլ կտրվեի, կունենայի զրո արդյունք ու կվերադառնայի Հայաստան: Այստեղ կրթությունը շատ խիստ է: Ընդունելության ժամանակ շատերը կարող են ընդունվել, բայց առաջին կուրսից հետո սովորողների թիվը կարող է 50 տոկոսով նվազել, նույնը՝ երկրորդ կուրսում: Մարդիկ ուղղակի դուրս են մնում համալսարանից: Կրթությունը չեխերեն է ու անվճար, պետությունն է ֆինանսավորում ուսանողին, բայց եթե չես սովորում, ոչ ոք քեզ չի ստիպում դա անել», - պատմում է զրուցակիցս:

Առաջին անհաջող փորձից հետո Արսենին տրվեց վեց ամիս երկրորդ անգամ քննությունը հանձնելու համար:

«Ամոթ էի զգում, որ իմ բոլոր կուրսեցիները հանձնել էին քննությունները, ես՝ ոչ: Ես գիտեի, որ եթե չսովորեմ՝ կտրվելու եմ: Երբ քննությունները մոտենում էին, երկու շաբաթ արձակուրդ վերցրեցի աշխատավայրում ու այդ երկու շաբաթում արեցի այն, ինչ պիտի անեի մեկ ամսվա ընթացքում: Ամբողջ կուրսը սովորեցի գրադարանում: Գնում էի առավոտյան, վերադառնում երեկոյան, որովհետև սա իմ պատվի հարցն էր»:

Դրսում բացարձակապես չկա «լեկցիա գրել» հասկացությունը

Երբ խնդրում եմ զրուցակցիս զուգահառներ տանել այստեղի և դրսի կրթական համակարգերի միջև, վերջինս նշում է, որ դրանք արմատապես տարբեր են:

Չեխիայի կրթական համակարգի առավելություններից մեկը զրուցակիցս համարում է ազատությունն ու դասախոսություններ գրելու պահանջի բացակայությունը:

«Չեխայում ավելի շատ ազատություն է տրվում դասերից բացակայելու: Նյութը տալիս են ուսանողին՝ ուզում ես տունը սովորի, ուզում ես՝ համալսարանում: Նրանք հասկանում են, որ աշխատում ես ու ժամերի քանակ ունես աշխատանքից բացակայելու: Սա առավելություն է Հայաստանի բուհերի նկատմամբ: Որպես մյուս առավելություն կնշեի՝ լեկցիայի բացակայությունը:

Դրսում բացարձակապես չկա «լեկցիա գրել» հասկացությունը: Եթե այստեղ մեզ դասախոսը թելադրում է ու մենք դա գրում ենք, դրսում մենք լսում ենք դասախոսին ու կարող ենք հարցեր տալ նրան ու ստանալ հարցերի լիարժեք պատասխանները: Հայաստանում դասախոսները շատ լավ տիրապետում են տեսական նյութին, բայց հաճախ ոչ գործնականին, Չեխիայում հակառակն է»:

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա Արսենը նշում է, որ այստեղ կրթությունը շատ ավելի բարդ է, քան Չեխիայում: Նա պատմում է, որ այստեղ դասախոսներն ավելի խիստ են: Նրա խոսքով՝ առավելություններից մեկն այն է, որ Գերմանիայում դասախոսներն իրենց գործնական գիտելիքները տեսականի մեջ կիրառելի են դարձնում:

Գերմանիայում կրթությունը ունի նաև մեկ այլ առանձնահատկություն: Զրուցակիցս պատմում է, որ եթե այստեղ կրթություն եք ստացել, ապա համալսարանն ավարտելուց հետո ստացած մասնագիտացմանը համարժեք աշխատանք պետք է կատարեք:

«Գերմանիայում վիզա ստանալու և հետագայում աշխատելու համար պետք է աշխատանք գտնես այն ոլորտում, ինչ մասնագիտացմամբ ավարտել ես: Գերմանիայում նաև մեթոդական կողմնոշման կենտրոններ կան, որտեղ երեխաներին դեռ դպրոցից ստուգում են՝ հասկանալու, թե ինչ հետաքրքրություններ նրանք ունեն: Հայաստանում, նման բան չկա: Այստեղ մեր ծնողներն են որոշում կամ էլ մոդայիկ մասնագիտությունների հետևից են ընկնում», - պատմում է Արսենը:

Չեխերը ռասայական խտրականություն են դնում շփումների ժամանակ. դա ինձ դուր չի գալիս

Թեև Արսենը տևական ժամանակ է ապրում է Եվրոպայում, բայց պնդում է՝ եվրոպացիների ապրելակերպում կան բաներ, որոնց հետ ինքը երբեք չի կարող հաշտվել:

«Ինչքան էլ մեծամիտ թվա` կարծում եմ, որ հայերն ամենալավ ժողովուրդներից մեկն են: Ես չէի ուզի կյանքս կապել եվրոպացու հետ: Չեմ ընդունում իրենց մենթալիտետը, մտածելակերպը տարբեր հարցերի շուրջ: Գիտեք՝ ես ինձ համարում եմ ազատական-պահպանողական հայ, և՛ այդ ազատությունն եմ սիրում, և՛ հայ ընտանիքի պահպանողականությունը», - ասում է զրուցակիցս:

Նա նշում է, որ այստեղ անգամ ամուսնանալուց հետո մարդիկ ունեն իրենց առանձին բյուջեներն ու թե՛ սրճարաններում, թե՛ սուպերմարկետներում հաճախ է նկատում, որ ամեն մեկը վճարում է իր փոխարեն.

«Այս ամենն ինձ համար շատ խորթ է»:

Ընկերության մասին պատկերացումները ևս տարբեր են: Արսենը պատմում է, որ այստեղ մարդիկ սառն են, դժվար են դիմացինին մոտ թողնում իրենց, բայց, միևնույն ժամանակ, նկատում է, որ եթե նրանք քեզ լավ են ճանաչում, հասկանում են, որ մարդկային տեսանկյունից լավ արժանիքներ ունես, ապա կարող են քեզ շատ լավ ընդունել:

Զրուցակիցս նկատել է, որ չեխերը ռասայական խտրականություն են դնում շփումների ժամանակ: Հայերի հետ շփումներում ևս այս զգացողությունը նկատելի է:

«Մի անգամ ակումբներից մեկում ներկայացա որպես հայ, մյուս անգամ՝ որպես ամերիկացի: Շփումների տարբերությունն ակնհայտ էր: Ռասիզմն ինձ դուր չի գալիս»:

Հայաստանում քո աշխատանքը չի գնահատվում. այս պահին չեմ տեսնում հեռանկար՝ Հայաստանում ապրելու

Արսենը հաճախ է Հայաստանում լինում՝ տարվա մեջ երկու ամսվա կրտվածքով: Նա նշում է, որ աշխատավայրում հնարավորություն ունի աշխատել «home office» տարբերակով, ինչը թույլ է տալիս տարվա մեջ մի քանի անգամ Հայաստան գալ:

Հետաքրքրվում եմ Արսենից՝ ունի՞ Հայաստան վերադառնալու միտք, ինչին նա պատասխանում է՝ կան իրավիճակներ, որոնք իրեն դուր չեն գալիս:

«Հայաստանում քո աշխատանքը չի գնահատվում: Այս պահին չեմ տեսնում հեռանկար՝ Հայաստանում ապրելու: Այստեղ ես ավելի շատ եմ ինձ գնահատված զգում: Ամեն պահի փորձում են քո խնդիրը լուծել, արտաժամյա աշխատանքի համար վճարում են քեզ, տարբեր առավելություններ են տալիս այստեղ, որ չլքես ընկերությունը, որում աշխատում ես: Սա միայն ինձ չի վերաբերում, բոլոր աշխատողներին են այստեղ այդպես վերաբերում, որովհետև այստեղ աշխատողների համար մրցակցությունը մեծ է ու բոլորը վախենում են աշխատող կորցնելուց: Հայաստանում մի քիչ ուրիշ է՝ կարող ես շատ աշխատել, բայց քիչ աշխատավարձ ստանալ, քեզ ստրուկի նման վերաբերեն, ասեն՝ «եթե դու չլինես, ուրիշը կլինի»: Նման իրավիճակ այստեղ բացառվում է»:

Միևնույն ժամանակ երկարաժամկետ հեռանկարով Արսենն իր ապագան Հայաստանում տեսնում է՝ նշելով, որ եթե ինչ-որ պահի հասկանա՝ կարող է Հայաստանում բիզնես ծրագիր իրականացնել, ապա կցանկանա վերադառնալ:

Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ասում են՝ «գործ չկա»

Եվրոպայում կրթությունը շարունակելու, առավել ևս՝ այստեղ աշխատանքում հաջողելու հեռանկարը բավական բարդ կարող է թվալ:  Զրուցակիցս համաձայնում է՝ բարդ է, բայց ոչ անհնար:

Արսենը նշում է, որ քայլեր սկսելուց առաջ, նախ մարդ պետք է հասկանա, թե ինչ ոլորտում է իրեն տեսնում ու, ըստ այդմ, քայլեր ձեռնարկի: Հաջորդ կարևոր պայմանը՝ օտար լեզուներ սովորելն է:

«Միանշանակ պետք է սովորել անգլերեն: Ես թե՛ Հայաստանում համալսարան ընդունվելու ժամանակ, թե՛ այստեղ կրթությունս շարունակելու համար ոչ մի դասախոսի մոտ չեմ պարապել: Գումարի խնդիր ունեինք, ու դա բավականին թանկ արժեր: Եթե ես առանց ծանոթի ու առանց գումարի եմ հասել հաջողության, ուրեմն ցանկացած մեկը կարող է, ես յուրահատուկ տաղանդ չունեմ, ուղղակի պետք է ձգտում ունենալ ու հաջողության կհասնես: Առաջնային պայմանն անգլերեն սովորելն է, դրանից հետո մարդկանց համար կբացվի ինտերենտի աշխարհը, որտեղ այսօր ցանկացած բան կարող ես անվճար սովորել», - ասում է Արսենը:

Զրուցակիցս նաև պնդում է, որ չի հասկանում մարդկանց, ովքեր ասում են՝ «գործ չկա», քանի որ ըստ նրա՝ այսօր մի շարք մասնագիտություններ կարելի է ինքնուրույն սովորել համացանցով ու աշխատանք գտնել:

Թեև այս պահին զրուցակիցս ստաբիլ աշխատանք ունի, բայց նշում է, որ դա բավարար չէ, առաջ գնալու համար պետք է անընդհատ նոր բաներ սովորել, նոր հմտություններ ձեռք բերել, լեզվի իմացությունը կատարելագործել և այլն:

«Եթե կայուն մակարդակի ես հասնում, չպետք է կանգնես մտածես՝ «վերջ, արդեն ավարտել եմ, աշխատանքս ունեմ, ստաբիլ աշխատավարձ եմ ստանում ու կյանքս այսպես կշարունակվի», որովհետև կգա մի պահ, որ ճգնաժամ կլինի, կամ բավական գումարի կարիք կունենաս, գուցե, գործդ կորցնես, ի՞նչ ես անելու, եթե միայն մի ոլորտում ես մասնագետ: Հետևաբար, ամենակարևոր բանը, որ երիտասարդները պիտի հասկանան՝ ձգտումն է սովորելու անընդհատ, ու ամենակարևորը սովորել այն, ինչ դու ես ուզում և սիրում», - եզրափակում է զրուցակիցս:  

Կարդացեք նաև՝

Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են. կարծում եմ՝ շատ բան կարող ենք սովորել իրենցից. Պեկինում կրթությունը շարունակող Անի Պետրոսյան

Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան

Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան

Ամստերդամում տանը ոչ մեզ համար հատկացված տեղում էինք քնել, տիրուհին զայրացավ, գիշերով մեզ կարող էր դուրս շպրտել. Լիտվայում կամավոր աշխատած Սերինե Գաբրիելյան

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/05/2020 22:19 Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ (24TV) 27/05/2020 19:38 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 հազարը 27/05/2020 19:36 Միայն այսօր մենք ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Մինասյանն արձագանքել է Փաշինյանին 27/05/2020 19:10 Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 180 ցուցարարի 27/05/2020 18:53 Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն 27/05/2020 18:43 Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 7,5 հազարը 27/05/2020 18:24 Վերջին օրերի իրադարձությունների արդյունքում բոլոր կոռուպցիոներները կսսկվեն․ Փաշինյան (Տեսանյութ) 27/05/2020 18:19 Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել. Գորգիսյան (Տեսանյութ) 27/05/2020 18:05 Հունիսից զբոսաշրջիկներին կթույլատրեն այցելել Կոլիզեում 27/05/2020 17:46 Էդվարդ Նալբանդյանը մայիսի 29-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԱԺ ապիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 27/05/2020 17:35 Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք․ Ալեն Սիմոնյան 27/05/2020 17:32 Չի բացառվում, որ որևիցե պատգամավոր իր մանդատը դնի ինչ-ինչ պատճառով, նաև՝ այլ պաշտոնի անցնելու համար․ Ալեն Սիմոնյան 27/05/2020 17:24 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 161 մարդ 27/05/2020 17:13 Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 39 հազարի 27/05/2020 16:58 Անչափահասը ոստիկաններին ասել է, որ օրգազմի մասին պատմող գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից 27/05/2020 16:49 Լեհաստանը մեղմացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները 27/05/2020 16:39 Ինչո՞ւ պետք է իմ երեխան ամեն օր լսի համասեռամոլների մասին. Էրիկ Օհանյանը զայրացել է 27/05/2020 16:29 Բելգիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է նվազել 27/05/2020 16:20 ԱԱԾ-ն կանխարգելել է բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքը 27/05/2020 16:07 Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը Հայաստանում աճել է. փոխնախարար 27/05/2020 15:51 Վրաստանում հունիսի 1-ից կաշխատեն առևտրի կենտրոններն ու ռեստորանները 27/05/2020 15:42 Նոր բացվող ցանկացած բիզնեսն իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում, ավելի արդյունավետ կլիներ գործող միկրոբիզնեսին օգնել. Տնտեսագետը՝ հակաճգնաժամային նոր ծրագրի մասին 27/05/2020 15:29 «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը (Լուսանկարներ) 27/05/2020 15:15 Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ (Լուսանկարներ) 27/05/2020 15:06 Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր 27/05/2020 14:46 Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի 27/05/2020 14:39 ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 27/05/2020 14:29 Եվրամիությունը կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային 27/05/2020 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են 27/05/2020 13:55 «Տներ են կառուցում ու մտածում՝ որքան մեծ, որքան ուրիշներին ճնշող, այնքան լավ». Գույքահարկը կավելանա 27/05/2020 13:49 Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 մարդ 27/05/2020 13:43 Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին 27/05/2020 13:36 Սեփական ձախողումները երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար որոշ պաշտոնյաներ փորձում են որպես մեղավոր ներկայացնել ԶՊՄԿ-ին. Հայտարարություն 27/05/2020 13:31 Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար կտևամադրվի շուրջ 2,1 մլրդ դրամ 27/05/2020 13:25 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևան-Բրյուսել-Երևան երթուղով 27/05/2020 13:18 Իշխանությունը հանրաքվեից խուսափում է, որովհետև դրա արդյունքները արդեն իսկ կանխատեսելի են. Նաիրա Զոհրաբյան 27/05/2020 13:15 Պատկերացրեք՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմանների վերացումից հետո բյուջեում այդքան փող չկա, որ հանրաքվեն իրականցնեք, հիմա չպիտի՞ լինի մեխանիզմ․ Սուրեն Գրիգորյան 27/05/2020 13:09 ՊՆ-ում կստեղծվի «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» 27/05/2020 13:01 Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անդամակցող ընկերությունները COVID-19-ի դեմ պայքարի համար տրամադրել են շուրջ 750 000 դոլարի օգնություն 27/05/2020 12:55 Պետք է վերջ տալ սա, ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի. Միքայել Մելքումյան 27/05/2020 12:51 Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն 27/05/2020 12:45 Դիմակը սխալ կրելու համար վարչապետը նկատողություն արեց Արմեն Ղուլարյանին 27/05/2020 12:43 Այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, այն սարքել «պոլի շոր»․ Զոհրաբյանը՝ Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների մասին 27/05/2020 12:34 Ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հեռախոսահամարը 27/05/2020 12:26 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո («Փաստինֆո») 27/05/2020 12:23 Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել. Նախարարը ոստիկանությանը խնդրեց հսկողություն իրականացնել 27/05/2020 12:17 Ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում. ՊՆ խոսնակը պարզաբանում է 27/05/2020 12:11 Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր կփակվի 27/05/2020 12:04 «Ոչ, հարգելի դատարան». փոխնախարարն այսպես դիմեց Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 27/05/2020 12:03 Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի ասուլիսը 27/05/2020 12:00 Հայաստանում մեկ օրում 12 վարակված է մահացել. Վրաստանում ամբողջ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել. Կարեն Վրթանեսյան 27/05/2020 11:52 Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք 27/05/2020 11:50 Ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը (Տեսանյութ) 27/05/2020 11:45 Սամվել Ավանեսյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար 27/05/2020 11:38 Եթե այսօր երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր. Վարչապետ (Տեսանյութ) 27/05/2020 11:30 Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 350 հազարը 27/05/2020 11:21 Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. Նիկոլ Փաշինյան 27/05/2020 11:08 Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց 27/05/2020 10:59 Դիմակը զարդ չի․ ի՞նչ եք «ճպցնում», տիկին Սամսոնյան, չեք ուզում դուրս եկեք․ ԱԺ նախագահը նկատողություն արեց կին պատգամավորներին 27/05/2020 10:53 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 7774 է, մահերի թիվը՝ 142 27/05/2020 10:46 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 դեպք 27/05/2020 10:46 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ համայնքներում համամասնական ընտրակարգ կիրառելու նախագիծը 27/05/2020 10:44 Բայդենը Թրամփին հիմար է անվանել 27/05/2020 10:36 Հունաստանի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 27/05/2020 10:35 Այսօրվա հոսանքազրկումների մասին 27/05/2020 10:27 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 362 դեպք 27/05/2020 10:20 Ծիծաղելի միջադեպ՝ ԱԺ-ում. Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին տալու փոխարեն ուզում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 27/05/2020 10:15 «Հրապարակ». Էդմոն Մարուքյանին ԱԺ-ում ուղեկցում է իր հաղթանդամ թիկնապահը, որը համարվում է օգնական 27/05/2020 10:13 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երևանսկուն. նա փորձել է նախկին ու ներկա ղեկավարների միջև առաջացած տարաձայնությունը հարթել 27/05/2020 10:10 «Հրապարակ». Նախիջևանի կողմից հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից. գումարտակի հրամանատարի մեքենան այրվել է 27/05/2020 10:07 «Ժողովուրդ». Հաքքերային հարձկման են ենթարկվել հայկական ԶԼՄ-ներն ու Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերը 27/05/2020 10:05 «Փաստ». Իշխանությունները ստիպված են նոր վարկային միջոցներ ներգրավել 27/05/2020 10:02 «Հրապարակ». Նիկոլի «Սև ցուցակն» ընդարձակվել է. «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել» 27/05/2020 09:58 «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը 27/05/2020 09:54 «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը ապահովել է Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի միջոցառման բարձր տրամադրությունը 26/05/2020 23:36 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք ինձանից իսկապես սարսափում եք. Միքայել Մինասյան 26/05/2020 21:34 Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ օգտվեք հիմա, վճարեք հետո 26/05/2020 20:24 Պոզները նախազգուշացնում է ԱՄՆ-ին քաղաքացիական պատերազմի մասին 26/05/2020 20:14 Անդրեա Բոչելին հիվանդացել է կորոնավիրուսով և դարձել պլազմային դոնոր 26/05/2020 20:03 Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան 26/05/2020 19:52 Միջազգային պրակտիկան վկայում է՝ պետության «շատ» ներկայությունը մասնավորում խնդրահարույց է. փորձագետ 26/05/2020 19:40 Սաակաշվիլին կոչ է անում օրինականացնել խաղատների բիզնեսն Ուկրաինայում 26/05/2020 19:27 Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հաստատված է բավականին ծանր իրավիճակ. սկսվել են ռեյդեր. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/05/2020 19:19 ՀԱՊԿ-ը նախատեսում է ռազմական բժիշկների տեսակոնֆերանս անցկացնել 26/05/2020 19:12 Twitter-ն արգելափակել է Ռուսաստանում Իրանի դեսպանատան օգտահաշիվը 26/05/2020 19:02 Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման 26/05/2020 18:54 Արտադրանքի ծավալներին զուգահեռ կավելանան նաև աշխատատեղերը. «ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի հիմնադիր (Տեսանյութ) 26/05/2020 18:47 Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 38 հազարը 26/05/2020 18:42 «Toyota»-ն սկսել է ռուսական արտադրության մեքենաներ արտահանել Հայաստան 26/05/2020 18:37 «Գազպրոմ»-ը Վրաստանի համար գազի գինն իջեցրել է 15 տոկոսով 26/05/2020 18:27 Հայաստանյան ընկերությունների 17%-ի մոտ գրանցվել է սպառման 90-100% անկում 26/05/2020 18:19 Արցախի նախագահը նախարարներ է նշանակել 26/05/2020 18:15 «Արմենիա» ավիաընկերությունը մի շարք կանոնավոր չվերթներ է չեղարկել 26/05/2020 18:11 Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը 26/05/2020 18:06 Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 115 հազարը 26/05/2020 17:58 Հունիսին ունենալու ենք բաց, հրապարակաին քննարկումներ՝ կապված Ընտրական օրենասգքի փոփոխությունների հետ. Համազասպ Դանիելյան 26/05/2020 17:49 Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել 26/05/2020 17:40 Լավրով. Հայաստանի հետ ռազմական փոխգործակցությունը շատ սերտ է 26/05/2020 17:26 Հավատալու կամ չհավատալու բան չկա, ես իմ սեփական կարծիքն ունեմ․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Թամրազյանին մարզիկների աջակցության մասին 26/05/2020 17:13 Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել