07/12/2019 20:32
7-ամյա Տիգրան Սարգսյանն օգնության կարիք ունի. նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ
Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչուհի Սոնա Հակոբյանը դիմում է հանրությանը՝ խնդրելով օգնել իր որդուն: 7 տարեկան Տիգրան Սարգսյանի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Երեխան շտապ վիրահատության կարիք ունի, որի արժեքը վեց հարյուր հազար ռուբլի է:
«Գլխուղեղի ուռուցք: Որդիս՝ Տիգրան Սարգսյանը, 7 տարեկան է: ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայիս մոտ ուռուցք է, որի պատճառով ձախ ականջը չի լսում: Ժամանակ առ ժամանակ քթից առատ արյունահոսություն է լինում, այտուցվում և կարմրում են աչքերը:
Հետազոտման արդյունքները ուսումնասիրել են Մոսկվայի Բուրդենկոյի անվան Նյարդավիրաբուժական ինստիտուտ-կլինիկայի մասնագետները: Պահանջվում է շտապ վիրահատություն, որը կարժենա վեց հարյուր հազար ռուբլի:
Այս փորձությանն իմ նպաստառու ընտանիքը պատրաստ չէ, և այսօր ես դիմում եմ ձեզ, սիրելի հեռու և մոտիկ, ծանոթ և անծանոթ մարդիկ, օգնեք ինձ՝ փրկել փոքրիկիս, վերադարձնել նրան իր անհոգ մանկությունը, նրա կենսախինդ օրն ու դպրոցը:
Խնդրում եմ բոլորին՝ ձեր օգնության կարիքն ունեմ:
Ես Սոնա Հակոբյանն եմ: Իմ անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝
AMD 16017051724900
USD 16017051724901
EUR 16017051724902
RUR 16017051724903
Viber, WhatsApp +37493880061 /Սոնա Հակոբյան/», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնա Հակոբյանը: