07/12/2019 14:47
Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը (Լուսանկար)
Ֆրանսիայում անհայտ անձինք պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը՝ սև ներկ են լցնելով խաչքարի վրա։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է հայկական խաչքարի պղծման դեպքին։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում», - ասված է դեսպանության Facebook-ի էջում։