07/12/2019 12:56
«Բողոք՝ վիշապների դեմ». Նիկոլ Փաշինյանին նամակ փոխանցեցին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։
Լեռնանցք համայնքում վարչապետը մասնակցեց բնակարանամուտի, շահագործման է հանձնվում 8 բնակարան։
Գյուղացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին նամակ փոխանցեց ու խնդրեց, որ անպայման նամակի վրայի գրությունը կարդա։
«Բողոք՝ վիշապների դեմ». այս գրությամբ նամակ փոխանցեց բնակիչը վարչապետին։
«Էդ վիշապն էստե՞ղ ա», - հետաքրքրվեց վարչապետը։
«Մեկն էստեղ ա», - ասաց նամակը փոխանցող կինը։