08/12/2019 14:21
Մասնավոր տարածքում ծառահատումը չի պատժվում օրենքով. քաղաքապետարանը որևէ իրավասություն չունի (Տեսանյութ, լուսանկարներ)
Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են օգտատերերը։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Aysor.am-ի թղթակցին ասաց, որ ծառերը հատվել են մասնավոր տարածքում։
«Քաղաքապետարանն այդտեղ որևէ իրավասություն չունի», - նշեց Կարապետյանը։
Ավագանու «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը նշել է, որ ծառերն ունեն արժեքներ, և 200 000 դրամն անցնելու դեպքում արդեն պատասխանատվության պետք է ենթարկվի։