09/12/2019 15:27
Պայթուցիկի պայթյունի հետևանքով տուժած 10-ամյա Գարուշն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկարներ)
Պայթուցիկի պայթյունի հետևանքով տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, Aysor.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերզյանից։
Հիշեցնենք, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութ մատի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։
Գարուշը որոշել է` ոչ միայն ինքն այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու։