09/12/2019 17:27
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 6-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 142 դեպք, որոնցից 15-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 22, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 14, խարդախության՝ 10, ծեծի՝ 8, սպանության սպառնալիքի՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, անձի առևանգման՝ 4, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դատական ակտը չկատարելու ու ընտրական իրավունքի խախտման՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի, ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, ազատազրկման վայրից փախուստի, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, ավազակային հարձակման՝ 4, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: