09/12/2019 12:23
Մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ. Գագիկ Ծառուկյան
Հիմնական հարցը թողած՝ ինչի մասին են խոսում։ Հիմա մարդը ջինսով կգար, թագավորի որ տղան կլիներ՝ մեծը, կրտսերը, ի՞նչ կապ ունի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ամոթ ա, մարդիկ գործով, բիզնես ծրագրով էին եկել։ Ով էլ հիմա դիմի, նրանք էլ չեն գա։ Նրանք զգացել են, որ անցանկալի հյուրեր են։ Մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ։ Ծառուկյանն անձնական շահ չունի, Ծառուկյանն ուզում ա, որ լավ լինի», - ասաց ԲՀԿ ղեկավարը: