09/12/2019 18:04
Միջազգային կառույցների գնահատականներով՝ վաղ կենսաթոշակի հարկադիր եղանակը հակասության մեջ է մի շարք սկզբունքների հետ. նախարար
Անցումային դրույթի ուժով հնարավոր է, որ այս Սահմանադրական դատարանի մոդելն առհասարակ կյանքի չկոչվի, ԱԺ նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Վերջինս նշեց, որ փոփոխություններով նախատեսվել է ՍԴ դատավորներին առաջադրելու իրավասությամբ օժտել երեք մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ՀՀ նախագահ։
«Կամավոր կենսաթոշակի մասով Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ չկա որևէ մոդել, որով հնարավոր է ընդդիմանալ դատավորների կամքին, եթե չկա արտաքին ճնշում։ Նաև միջազգային փորձն ենք ուսումնասիրել, որը ցույց է տալիս, վաղ կենսաթոշակի սխեմաները լինում են հարկադիր և կամավոր։ Հարկադիրի մասով միջազգային կառույցների գնահատականը եղել է միանշանակ՝ այն հակասության մեջ է մի շարք սկզբունքների հետ, և դա համարվել է անթույլատրելի։ Կամավոր կենսաթոշակի ինստիտուտը ներդրված է Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում Դանիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում», - հիշեցրեց նախարարը։