09/12/2019 11:06
Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց՝ խղճի խայթ չեն ունենալու կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված պաշտոնյաների նկատմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բաձրացմանը։
«Մեկնաբանությունն իրականում եղավ այն, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ, իրականում բովանդակային առումով, թերևս, դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել՝ ներողություն խնդրելով մեր կառավարության բոլոր անդամներից, ում այս որոշումը վերաբերվել է, պարզապես ես այս ձևակերպումն ուզում եմ անել, որ դրդապատճառները մեր հանրությանը ավելի պարզ լինի։ Այդ վճարումների բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով, ինչպես ցույց է տալիս մեր փորձը, չի բավարարվելու, դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով։ Երբ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լիելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, էդ ժամանակ խղճի խայթ չուենանք ընդհանրապես, չասենք, որ մենք այ, էս մարդուն էնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե արդարացված է համարում աշխատավարձերի բարձրացումը հենց այս տրամաբանությամբ, որ խղճի խայթ, մեղավորության զգացում չունենան բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործարքների մեջ։