ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց

10/12/2019 17:22

ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց


Ազգային անվտանգության ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով:

Եվ այսպես, հրապարակման մեջ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետևաբար նրանց և փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հասանելի է յուրաքանչյուրի համար: Ուստի, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ոչ միայն գործունեությունը, այլև  նրանց, այդ թվում՝ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց, գույքն ու եկամուտները, ինչպես այլ հայտարարատու պաշտոնատար անձնաց դեպքում, նույնպես գտնվում են հասարակության անդամների ուշադրության կենտրոնում:

Այդուհանդերձ, եթե որևէ անձի, տվյալ դեպքում նաև նյութի հեղինակին հայտնի են ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերևույթ հանցագործության մասին, ապա առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ին: Այդ դեպքում, պատրաստակամ ենք հետևողականորեն արձագանքել նշված պնդումներին, հակառակ պարագայում՝ ՀՀ ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հավաստիության հարցով:

Ինչ վերաբերում է մինչև հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների ու  գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայասատանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից:

Այն, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ դոնոր հանդիսացող բազմաթիվ  երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, և ում, ում, բայց նյութի հեղինակի համար դա ևս պետք է պարզ լիներ, և կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում՝ նաև հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսևորվելու իրավունքը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համակարգում մտերիմներին պաշտոնների նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, ապա մեկ անգամ ևս նյութի հեղինակին հորդորում ենք մինչև արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը և ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում: Թերևս, սա ընդհանուր առմամբ: Մինչդեռ հարկ ենք համարում հիշեցնել, որ՝ որպես հատուկ ծառայություն, ԱԱԾ-ում աշխատանքի ընդունման և ծառայողական առաջխաղացման համար գործում են առավել խիստ չափանիշներ՝ անկախ մտերմության աստիճանից, իսկ ինչ վերաբերում է մտերմական կապերին, ապա ի գիտություն դրանով մտահոգվածներին՝ տեղեկացնում ենք, որ հատուկ ծառայության աշխատակցին ներկայացվող համապատասխան պահանջների բավարարման պարագայում, օրենսդրական սահմանափակումների բացակայության դեպքում, այո՛, մտերիմ կապեր ունեցող անձը չի կարող զրկվել ազգային անվտանգության մարմիններում ծառայելու հնարավորությունից:      

Եվ վերջապես, կոչ ենք անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝  պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:39 Իսպանական իշխանությունները խստացնում են կարանտինը Այսօր, 15:15 Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան Այսօր, 14:41 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնի Այսօր, 14:30 Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այսօր, 14:09 Այս շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների Այսօր, 14:05 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք Այսօր, 13:54 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևը Այսօր, 13:46 Ուժեղ շոգերն էլեկտրականության անջատումներ են առաջացրել Կալիֆոռնիայում Այսօր, 13:32 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ Այսօր, 13:13 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 12:55 Եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, ասեք՝ տեղն իմանանք․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:44 Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ և գրավիչ քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է Այսօր, 12:22 Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կվերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները Այսօր, 12:03 Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել Այսօր, 11:45 Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են. Երվանդ Բոզոյան Այսօր, 11:20 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կորեայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ Այսօր, 11:03 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ պատգամավոր Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին Այսօր, 10:52 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ Այսօր, 10:46 ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի նկատմամբ Այսօր, 10:26 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Կոտայքի մարզում Այսօր, 10:11 Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Իշխանությունները դեռևս հստակ չգիտեն՝ ինչպես պետք է ապահովեն մասնագիտացված դատարանի գործելու անցումային փուլը Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Ընդամենը 900 դոլար ստանալու համար, խառնվել է օրենքով գողն ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը 14/08/2020 20:07 Չեխիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք 14/08/2020 19:53 Տիխանովսկայան դիմել է Բելառուսի ուժայիններին 14/08/2020 19:40 Լուկաշենկոն հերքել է Բելառուսից հեռանալու մասին լուրերը 14/08/2020 19:34 Հանրակրթական դպրոցում գրականության՝ որպես առանձին առարկայի ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում. ԿԳՄՍՆ 14/08/2020 19:22 Կայացել է մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում 14/08/2020 19:15 Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար 14/08/2020 19:07 Տավուշյան հաղթական մարտերին մասնակից 71 զինծառայողի ներկայացրել եմ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման. Վարչապետ 14/08/2020 18:47 Լուկաշենկոյի լեգիտիմությունը հարցականի տակ է. Լիտվայի նախագահ 14/08/2020 18:40 Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր 14/08/2020 18:28 Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը 14/08/2020 18:16 Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց. Մարուքյանը՝ վարչապետի հարցազրույցի մասին 14/08/2020 17:53 Մասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ-ի արձագանքը 14/08/2020 17:47 Հայաստանի համար Ծոցի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ աշխատանքի լայն դաշտ է բացվում. Փորձագետ 14/08/2020 17:25 Արձանագրված խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների գործունեությունը 14/08/2020 17:08 Այսուհետ անձնական մեքենաներում, անտառներում ու սարերում դիմակի կրումը պարտադիր չէ. որոշումը մտավ ուժի մեջ 14/08/2020 16:42 Վարչապետին ներկայացվել են Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը 14/08/2020 16:28 «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա». «Լիդիան Արմենիա» 14/08/2020 16:16 Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել 14/08/2020 16:03 Կառավարության 23-րդ միջոցառումը մասնակի լուծում է․ հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը դեռ առկա է. Հյուրանոցների ասոցիացիա 14/08/2020 15:45 «Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան 14/08/2020 15:22 Շաբաթվա ընթացքում 156 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում 14/08/2020 15:02 Ասուլիսի սրահ առանց դիմակի մտնելու համար էկոնոմիկայի նախարարը տուգանվել է 14/08/2020 14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով 14/08/2020 14:16 Նավթի համաշխարհային գներն աճում են 14/08/2020 13:58 Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար 14/08/2020 13:55 Աֆղանստանում սկսվել է 400 թալիբների ազատ արձակման գործընթացը 14/08/2020 13:46 Չեխիայի վարչապետը կողմ է Բելառուսում նախագահի նոր ընտրությունների անցկացմանը 14/08/2020 13:39 Կառավարությունը մանրամասնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24-րդ ծրագրի կետերը 14/08/2020 13:28 Անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ մշակել․ Փաշինյան 14/08/2020 13:20 Արայիկ Հարությունյանն օրենքներ է ստորագրել 14/08/2020 13:11 «Դեռ վաղ է գնահատականներ տալ»․ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել, որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը 14/08/2020 13:05 Ես երջանիկ եմ, որ ընդդիմությունը Հայաստանում այսօր ավելի ազատ է գործում, քան հեղափոխությունից առաջ․ Նիկոլ Փաշինյան 14/08/2020 12:57 Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին 14/08/2020 12:50 ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել գրանցված աշխատողներիի առավելությունների և պատասխանատու գործատուների վերաբերյալ 14/08/2020 12:41 Բելառուսում վերսկսվել են բողոքի ցույցերը 14/08/2020 12:31 Անցած տարի մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարվա թվերը դեռ պարզ չեն. նախարար 14/08/2020 12:24 Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ 14/08/2020 12:17 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 114 մարդ է մահացել 14/08/2020 12:08 66 միլիարդ դրամ է ուղղվել մասնավոր հատվածին. Էկոնոմիկայի նախարար 14/08/2020 11:52 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք 14/08/2020 11:40 «Լուսավոր Հայաստանը» հայտնել է, թե ով կփոխարինի Մանե Թանդիլյանին 14/08/2020 11:34 Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է ձերբակալվածներին ծաղրի ենթարկելու մեղադրանքները 14/08/2020 11:16 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 14/08/2020 11:07 Վրաստանում կարանտինի ժամանակահատվածը 14 օրից 12-ի է կրճատվել 14/08/2020 11:00 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ 14/08/2020 10:55 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտեցել է 21 միլիոնի 14/08/2020 10:49 BBC-ի «HardTalk»-ի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետն է 14/08/2020 10:44 Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել 14/08/2020 10:34 Դատարանն ուժի մեջ է թողել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի վճիռը 14/08/2020 10:21 Մեր Մանեին առողջություն եմ մաղթում․ համոզված եմ՝ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք․ Մարուքյան 14/08/2020 10:13 Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 14/08/2020 10:07 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Կոտայքի մարզում 14/08/2020 09:57 «Ժողովուրդ». 2020 թ-ի առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են ծրագրված ցուցանիշի 82.6%-ը 14/08/2020 09:47 «Ժողովուրդ». Սեպտեմբերի 15-ից մանկապարտեզների վերաբացվելու դեպքում երեխաները կհաճախե՞ն մանկապարտեզ, թե՞ ոչ. Երեխաներին ցուցակագրում են 14/08/2020 09:36 «Ժողովուրդ». Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների միջև կադրային տեղափոխություններ են 14/08/2020 09:25 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանին ուղղված պատգամավորների հարցերին կրկին պատասխանել է Ժաննա Անդրեասյանը 14/08/2020 08:33 Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը 13/08/2020 22:59 Ռուբեն Հայրապետյանն ու Գրիգոր Թերմենջյանը 3-ական միլիոն դրամ են փոխանցել դերասանուհի Նարինե Ոսկանյանին՝ կյանքը փրկելու համար 13/08/2020 19:30 Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից 13/08/2020 19:18 Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ 13/08/2020 19:09 Տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում 13/08/2020 18:56 Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են 13/08/2020 18:45 Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը 13/08/2020 18:39 Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու 13/08/2020 18:28 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 124 մարդ է մահացել 13/08/2020 18:17 Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածները գերակշռում են. Մեդիա պաշտպան 13/08/2020 18:11 Իրաքում միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մոտակայքում պայթյուն է որոտացել 13/08/2020 17:53 «Լիդիանի» բաժնետոմսերի 41%-ը թուրքերին պատկանելու լուրը բացարձակ սուտ է. Իրավաբան 13/08/2020 17:43 Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում 13/08/2020 17:30 Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարող մուտք գործել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ այդ երկրի կառավարության որոշումը. Վահան Հունանյան 13/08/2020 17:17 Ալյասկայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 13/08/2020 17:05 Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի մոտ 70 հազար նոր դեպք 13/08/2020 16:46 «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույք հափշտակելու մեջ 13/08/2020 16:42 Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով 13/08/2020 16:26 «ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում». «Լիդիան Արմենիա» 13/08/2020 16:21 Նավթի համաշխարհային գները նվազում են 13/08/2020 16:09 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք