Տիգրան Ավինյանն անցկացրել է կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

10/12/2019 17:04

Տիգրան Ավինյանն անցկացրել է կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը


Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում և ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը և բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը:

Լավատեղյակ լինելով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման և օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված և խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:

Կարծում եմ՝ Խորհրդի առջև դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել և վերաձևակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։

- Բռնության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, փողոցում։ Յուրաքանչյուր ոք, անկախ սեռային պատկանելությունից, իրավունք ունի ապրելու բռնությունից ու ատելությունից զերծ միջավայրում։ Եվ եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն ։

- Խտրականության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կլինի դա աշխատանքի ընդունվելիս, թե ծառայություններ ստանալիս՝ ցանկացած հիմքով խտրականությունը մեզ համար պետք է լինի մերժելի ու պատժելի արարք։

- Կանանց տնտեսական զորեղացում։ Գաղտնիք չէ, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում։ Պետությունը, հանրային լայն համագործակցության միջոցով, պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները՝ այդպիսով խրախուսելով կանանց ու տղամարդկանց տնտեսական հավասարությունը և խթանելով ներառական տնտեսական զարգացումը։ Շատ կոնկրետ գործողություններ արդեն իսկ նախատեսվել են «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակներում և կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում այդ գործողությունները կյանքի կկոչվեն:

- Եվ վերջինը վերաբերում է ընդհանուր կանխարգելման ինստիտուտին. խտրականության, բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին է խոսքը, որոնց թվում են առկա կարծրատիպերի վերացումը, ատելության խոսքի բացառումը։ Այս համատեքստում կարևոր է հատկապես դպրոցի ու մեդիայի դերը, որը պետք է բացառի խտրականություն քարոզող բովանդակության տարածումը։

Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:13 Մահացել է ԱՀԿ գործադիր տնօրեն, բժիշկ Պիտեր Սալաման Այսօր, 19:09 Նավթի գներն աճում են Այսօր, 19:02 Փարիզում Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակվել է այցելության համար Այսօր, 18:56 Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են Այսօր, 18:54 ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Այսօր, 18:50 Կցանկանայի՝ Հայաստանի հայերը հստակ տեսնեին, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան կյանքը. Նարեկ Ներսիսյանը՝ «Գեներալի երազը» ներկայացման մասին Այսօր, 18:38 Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը թաքցրել է Boeing-ի վթարի մասին տեղեկությունը Այսօր, 18:35 Դրոյի փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել Այսօր, 18:28 Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ Այսօր, 18:26 2019թ. ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով (Տեսանյութ) Այսօր, 18:19 Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Այսօր, 18:09 Յարոսլավլում 16 մարդ է տուժել ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով Այսօր, 18:02 Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր Այսօր, 17:56 Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ Այսօր, 17:46 Էրդողանը Մերկելի հետ մտադիր է քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը Այսօր, 17:40 ԵՄ ղեկավարները Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Այսօր, 17:38 Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար Այսօր, 17:29 Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել Այսօր, 17:20 Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Այսօր, 17:14 Հուբեյ նահանգում կորոնավիրուսի պատճառով 10 քաղաք է փակվել Այսօր, 17:06 Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել Այսօր, 16:55 Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Այսօր, 16:50 Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի Այսօր, 16:40 Արտակ Քամալյանը կազատվի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 16:30 ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5.5 տոկոս Այսօր, 16:27 Հրայր Թովմասյանից ազատվելու իրավական ճանապարհ այլևս չի մնացել, սկսել են հոգեբանական միջոցներ գործադրել. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին Այսօր, 16:09 Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:02 Համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների ընտանիքների դեմ ատելություն ու կեղծիք տարածող YouTube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» Այսօր, 15:55 Սորոսը Facebook-ին մեղադրում է նախագահական նախընտրական մրցավազքում Թրամփին օգնելու համար Այսօր, 15:47 Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի Այսօր, 15:38 Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը Այսօր, 15:35 Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է էթիկայի կանոնները՝ ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ. ԱՀԽ Այսօր, 15:20 Կատալոնիայի խորհրդարանին 48 ժամ են տվել շրջանի ղեկավարին մանդատից զրկելու համար Այսօր, 15:08 Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան Այսօր, 14:59 Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 14:51 Վթարային ջրանջատում` Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում Այսօր, 14:33 Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 14:22 Նիկոլ Փաշինյանի հետ այս ամենի մասին չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 14:17 Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահն՝ իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 14:09 Օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 14:02 Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:53 Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին Այսօր, 13:46 ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Այսօր, 13:34 ԱԺ-ն ընդունեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողության ուժեղացման վերաբերյալ օրինագիծը Այսօր, 13:25 Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասումներ պետք չէ ունենալ. Փորձագետ Այսօր, 13:20 Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը Այսօր, 13:16 Արցախում վիրավորված շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է Այսօր, 13:13 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի. ինչ կա, այդտեղ է թաքնված. Աշոտյան Այսօր, 13:09 Ձեր բարձրաձայնած խնդիրը ինձ մոտ հարցեր առաջացրեց Ձեր մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ. Հակոբ Արշակյանը՝ Գևորգ Գորգիսյանին Այսօր, 13:04 Սահմանադրական դատարանը, ի դեմս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է օրվա իշխանության կոկորդում. Գոհար Մելոյան Այսօր, 13:00 ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը (Տեսանյութ) Այսօր, 12:57 Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը. հափշտակել են ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ Այսօր, 12:50 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից աղաղակող որևէ իր չի հայտնաբերվել. փաստաբան Այսօր, 12:44 Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) Այսօր, 12:39 «Դալմա մոլ» և «Երևան մոլ» կենտրոններում գողությունով են զբաղվել 359 անձ, պատճառվել է 22 մլն դրամի վնաս. Քննարկում ՔԿ-ում Այսօր, 12:27 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի Այսօր, 12:14 Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում. Էլինար Վարդանյան Այսօր, 12:07 ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ Այսօր, 12:00 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին Այսօր, 11:56 Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը շասսիի անսարքության սենսորի ահազանգի պատճառով վերադարձել է օդանավակայան Այսօր, 11:49 Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Այսօր, 11:42 Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել դպրոցականի. վերջինս հիվանդանոցում մահացել է Այսօր, 11:35 Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Այսօր, 11:27 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքի նախագիծը Այսօր, 11:20 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Այսօր, 11:11 Քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան (Տեսանյութ) Այսօր, 11:04 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Այսօր, 11:00 Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Ոլորտի ներկայացուցիչները սպանդանոցների հարցը վարչապետին լիարժեք չեն ներկայացնում. Ծառուկյան Այսօր, 10:45 Հատուկ միջոցառում՝ Շիրակում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (Տեսանյութ) Այսօր, 10:36 Սադրանք էր, մարդիկ էլ ռոբոտ չեն, արձագանքեցին. Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ լարված մթնոլորտի մասին Այսօր, 10:29 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:18 «Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն և արտահերթ ընտրություններ անել Այսօր, 10:16 «Իրատես». Հադրութի քաղաքապետը խոր զզվանք է առաջարել արցախցիների մեջ Այսօր, 10:14 «Փաստ». Հարց է առաջանում, թե այդ 9 մլրդ դրամը հատկապես որ ոլորտներում է ծախսվել Այսօր, 10:10 «Հրապարակ». Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել. Դավթյան Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Հանձնաժողովը պարտավորեցնում է «Լիդիան Արմենիա»-ին պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը Այսօր, 10:00 «Հրապարակ». «Դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի». Վահան Կոստանյան Այսօր, 09:57 Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Այսօր, 09:54 «Փաստ». Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ ԱԺ ընտրություններում չի կարողանալու մեծամասնություն ապահովել Այսօր, 09:51 «Իրատես». Կրկեսի վերածվող խորհրդարան Այսօր, 09:48 «Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ Այսօր, 09:45 Անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի. «Հրապարակ» Այսօր, 09:42 Արցախում երկու զինծառայող է վիրավորվել Այսօր, 09:39 Հրատապ. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն 23/01/2020 22:43 Հայկոն ու Մկոն կրկին միասին են. քաղաքապետն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն 23/01/2020 22:39 Պարոն վարչապետ, վատ իրավաբաններից պետք է հրաժարվել. Արսեն Բաբայան 23/01/2020 20:00 «ՄՅՈւ»-ն մտադիր չէ աշխատանքից ազատել Սուլշերին 23/01/2020 19:51 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական 23/01/2020 19:42 Չինաստանում կորոնավիրուսի բուժման միջոց են գտել 23/01/2020 19:36 «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է 23/01/2020 19:28 Հնդկաստանի արևելքում ավելի քան 600 գրոհային է հանձնվել իշխանություններին 23/01/2020 19:14 Զարիֆ. Թեհրանը բաց է հարևան պետությունների հետ երկխոսության համար 23/01/2020 19:10 Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 19:05 Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան 23/01/2020 19:01 Սխալ է ԱԺ նախագահի այն պնդումը, թե ինքը գիտի իր իրավունքները. Արսեն Բաբայան 23/01/2020 18:45 Ղազախստանում մեկ տարում կարմրուկից 21 մարդ է մահացել 23/01/2020 18:41 Հայկական «Կարինե»-ն ցուցադրվեց լոնդոնյան «Cine Lumiere»-ում 23/01/2020 18:25 «Իմ քայլը» նոր նախագծով փորձում է զսպել երիտասարդների շրջանում արտագաղթի միտումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը