10/12/2019 11:14
Իշխանության կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան
Մեր պատկերացումներով՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելն ընդամենը նախագիծ է, որը նպատակ ունի հեռացնել ՍԴ հին անդամներին՝ դատարանը լրացնելով նոր և վստահելի անդամներով, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է։ Եթե ՍԴ դատավորները կատարել են իրավախախտում, ինչո՞ւ եք խրախուսում նրանց։ Այդ դատավորներին հեռացնում են աշխատանքից, ոչ թե դարձնում էլիտար կենսաթոշակառու։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետությունը նրանց ձեռք մեկնում և թույլ տալիս հեռանալ»,- հարց ուղղեց պատգամավորը։
Անի Սամսոնյանի խոսքով՝ եթե իշխանությունները ուզում են ազատվել ՍԴ դատավորներից, քանի որ նրանք հին համակարգի ներկայացուցիչներ են, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն ազատվում, օրինակ գլխավոր դատախազից։ «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ, որ իմ հարկերով ՍԴ դատավորները վաղաժամ գնան կենսաթոշակի», - ասաց նա։