10/12/2019 12:33
Գործընկերների մտավախությունները տեղին չեն. Սուրեն Պապիկյանը՝ տարածաշրջանում ՀԱԷԿ-ի վտանգ ներկայացնելու մասին (Տեսանյութ)
ՀԱԷԿ-ը տարածաշրջանի համար վտանգ չի ներկայացնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մեր ատոմակայանը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ու այն բոլոր գործողությունները, որ կատարվում են այնտեղ՝ խոսում են այն մասին, որ գործընկերների մտավախությունները տեղին չեն», - ասաց Պապիկյանն՝ անդրադառնալով Եվրանեսթում Արդբեջանի պատվիրակության այն հայտարարութանը, որ Հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: