10/12/2019 12:39
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ-ն ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 0 դեմ ձայներով։
Քվեարկության դրվեց նաև «ՀՀ և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի՝ փոխադարձաբար վերացման մասին» համաձայանագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Որոշումն ընդունվեց 98 կողմ ձայներով։