10/12/2019 13:03
Իշխանության բարձր հովանու ներքո «Ռեստարտի» անդամները մինչ այս պահն անպատիժ են. Մալյան (Տեսանյութ)
Նախքննության ընթացքում մեղադրանքն ամբողջությամբ ապացուցվել է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը՝ «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»« գործով դատական նիստից առաջ:
«Հանցախմբի անդամները ևս չեն ժխտում իրենց իրականացրած գործողությունները, բայց պդնում են, որ իրենց ոչ թե դատել, այլ հերոսացնել է պետք, որովհետև դա իրականացրել են հեղափոխության արժեքների պաշտպանության նպատակով: Պարզից էլ պարզ է, որ նրանք վայելում են իշխանության բարձր հովանավորությունը և դրա բարձր հովանու ներքո մինչ այս պահն անպատիժ են», - ասաց Մալյանը: