10/12/2019 13:28
Ո՞ր դեպքում ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործումը կարելի է երկարաձգել 2026 թվականից հետո. ՀԱԷԿ տնօրեն (Տեսանյութ)
ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի 2026 թվականից հետո շահագործումը կախված է ռեակտորի իրանի թրծման հաջողությունից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը:
«30 տարի շահագործումից հետո կատարվել են ռեակտորի իրանի համալիր հետազոտություններ, մեր գլխավոր կոնստրուկտորը կատարել է հաշվարկներ, որոնց հիման վրա որոշակի հապաղումներով հիմնավորում ունենք հետագա աշխատանքի մասով: Ի՞նչն է հապաղման պատճառը՝ այն, որ մենք պետք է ռեակտորի իրանի թրծում կատարենք:
Մինչև 2026 թվականի համար ունենք հիմնավորումներ, իսկ թրծումից հետո կարող ենք ևս երկար աշխատել: Առանց անվտանգության հիմնավորման ռեակտորի հետագա շահագործում չի լինի», - ասաց Վարդանյանը: