10/12/2019 10:38
Բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ քաղաքական է. Նաիրա Զոհրաբյան
Մեր երկրում բազմաթիվ են դպրոցները, որոնց վերանորոգման համար կառավարությունը միջոցներ չի գտել՝ նաև այս տարվա բյուջեով, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ամբիոնից ցուցադրելով անմխիթար պայմաններ ունեցող մի շարք դպրոցների լուսանկարներ։
«Եվ հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ քաղաքական է, բացարձակապես քաղաքական։ Որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական է` այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ կազմը, իսկ մենք ուզում ենք, որ մեր երկրում քաղաքական պրեսինգ չլինի։ Հիմա մեզ առաջարկվում է մեր հարկերից վճարել ՍԴ դատավորներին, որ նրանք գնան տուն, նստեն թախտին և ամսական 1 միլիոն դրամից ավել գումար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, չպետք է լուծենք անմխիթար պայմաններում գտնվող դպրոցների խնդիրները և գումարներ տանք մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։