10/12/2019 13:35
Գիշերը բորենիների պես հարձակվելն իրենց ոճն է. Մալյան (Տեսանյութ)
Ջորջ Սորոսը Հայաստանում իզուր գումարներ է ծախսում, որովհետև ինձ վրա գիշերային հարձակումն այդպես էլ իր նպատակին չծառայեց։ Էլ չեմ ասում, որ գիշերային այդ հարձակումից հետո ցերեկով հանդիպել եմ Դավիթ Պետրոսյանին և աչքերի մեջ նայելով՝ ասել այն, ինչ մտածում եմ։ Գիշերը բորենիների պես հարձակվելն իրենց ոճն է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը։
«Սա իրենց գործիքակազմն է։ Ըստ էության՝ իրենց Սորոսի գլխավոր գրասենյակից ցուցակ են տվել՝ այս կերպ փորձելով Հայաստանում բախումներ հրահրել։ Այնպես որ, Ջորջ Սորոսի գործունեությունը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի», - ասաց նա։