10/12/2019 16:20
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում գործող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին:
Վիրավորը նախ տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն դպրոցի սովորղ 16-ամյա Դավիթ Հ.-ն է:
Ոստիկանները վերջինին դանակահարելու կասկածանքով՝ ուսուցչուհու գլխավորությամբ, ոստիկանության բաժին են տեղափոխել նույն դպրոցի սովորղ Գ. Մ.-ին:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: