10/12/2019 13:23
Ես իրավական մոտեցում եմ ակնկալում դատարանից. Նարեկ Մալյան (Տեսանյութ)
«Ռեստարտի» պահանջն հակաիրավական է. չեմ կարծում, որ դատարանը կարող է տուրք տալ անգրագետ մոտեցմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը՝ «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով» դատական նիստից առաջ:
«Ես իրավական մոտեցում եմ ակնկալում դատարանից։ Իսկ եթե դատարանը ենթարկվի իշխանական ճնշումներին, և որոշի այդ խուլիգանախմբին ազատ արձակել, ապա ոչ ոքի ոչինչ չի խանգարի կրկնել նույն արարքը», - նշեց Մալյանը։
Մալյանի խոսքով՝ տղամարդկային չէ, երբ որոշ անձինք չեն տեսել իրեն լռեցնելու այլ մեթոդ, քան գիշերով իր վրա հարձակվելը։
«Հիմա այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրավական հետևանքներ կրելու», - շեշտեց նա։