10/12/2019 10:19
ՔԿ նախագահը դատախազներին «կղանք» չի անվանել. Քննչական կոմիտեն հերքում է
Քննչական կոմիտեն հերքում է «Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածում տեղ գտած մտքերը:
««Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «ՔԿ նախագահը դատախազներին կղանք է անվանել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նյութում տեղ գտած մտքերն իրականությանը չեն համապատասխանում: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մշտապես հարգանքով է վերաբերվել դատախազության աշխատանքին, ինչը վկայում են նրա բազմաթիվ հրապարակային ելույթները, որտեղ կարևորել է դատախազության դերը երկրում օրինականության հաստատման գործում:
«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց», - ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում: