Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ. Դավիթ Հարությունյան

11/12/2019 19:16

Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ. Դավիթ Հարությունյան


Pastinfon-ն ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները, ներկայացնում են դրանք ստորև՝

Արդարադատության նախարարը 2019 թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորև ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները և դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Փաստարկ 1. Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ինստիտուտը նորություն չէ ՀՀ իրավական համակարգում, և գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է նման հնարավորություն:

Նախագծի և գործող կարգավորման էական տարբերությունը նրանում է, որ գործող նորմը վաղ կենսաթոշակի գնալու իրավունք նախատեսել է միայն այն դատավորների համար, ովքեր 2015թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին այդ կարգավիճակն ունեցող երկու դատավոր կա՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը)։ Գործող կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է։ Տարածել նման մոտեցումը այն դատավորների վրա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց պակաս, որևէ առումով հիմնավորված չէ:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ՍԴ դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն, CDL-AD(2019)024)։

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է անհամեմատ ավելի մեծ «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Փաստարկ 2. Նախագծի նպատակը 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է:

Դեռևս Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում ի հայտ են գալիս միմյանց հակասող հիմնավորումներ։ Մի կողմից՝ նախագծի ընդունման հիմնական անհրաժեշտությունը Կառավարության կողմից պայմանավորվում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Առանց որևէ իրավական հիմքի, անտեսելով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Կառավարությունը պնդում է անում, թե 2015թ․ Սահմանադրության փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի «մոդել», որը պետք է անհապաղ կյանքի կոչվեր, սակայն «իրավակիրառ պրակտիկայի» բերումով իբրև թե կյանքի չի կոչվել։ Իրականում սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։

Սահմանադրության 213-րդ հոդվածը նույնքան պարտադիր է օրենսդրի համար, որքան սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգը նախատեսող Սահմանադրության հոդվածը, ուստի հակասահմանադրական և անթույլատրելի է օրենքով սահմանադրի կամքի նման խեղաթյուրումը։

Փաստարկ 3. Նախարարի կողմից որպես փաստարկ նաև հղում է կատարվում միջազգային փորձին: Վկայակոչվում է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Դանիայի և Ավստրալիայի փորձը։ Միևնույն ժամանակ նախարարը պնդում է, որ նախագծով առաջարկվող մոդելը «ամբողջությամբ համընկնում է» Վրաստանի մոդելի հետ։

Դեռևս Նախագծի վերաբերյալ ներկայացված սկզբնական պարզաբանումներում միջազգային փորձի առումով որպես լավագույն օրինակ արդարադատության նախարարության կողմից մատնանշվում էին Լեհաստանը և Հունգարիան, որտեղ ներդրվել էր պարտադիր վաղ կենսաթոշակի ինստիտուտը: Նախարարության կողմից մատնանշված փորձը չդիմացավ քննադատության և հետագայում նախարարությունը հրաժարվեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը վկայակոչելուց: Սակայն սկսեցին հղումներ արվել այլ երկրների փորձին: Ցավոք, պատկերը կրկնվեց և միջազգային փորձը ներկայացվելիս խեղաթյուրվեց այնպես, ինչպես նախկինում՝ Լեհաստանի և Հունգարիայի պարագայում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում (1) և Ուկրաինայում (2) առկա կարգավորման և Կառավարության կողմից առաջարկվող նախագծի էական տարբերությունը նրանում է, որ նշված երկրներում վաղ կենսաթոշակի ինստիտուտը գործում է բոլոր դատավորների համար, գործում է առանց ժամկետային սահմանափակման և նախատեսում է միայն միանվագ վճար և կենսաթոշակ և ոչ թե աշխատավարձի պահպանման իրավունք։

Դանիայում բոլոր դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում։ Սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային ընդհանուր տարիքը, Դանիայում (3) սահմանադրական մակարդակով նախատեսվել է, որ ընդհանուր կենսաթոշակային տարիքի հասած դատավորները (ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր դատավորների մասին) իրավունք ունեն հրաժարական տալու և մինչև 70 տարեկանը ստանալու հրաժարականի պահին ստանալիք աշխատավարձի չափով դրամական ապահովում: Այսպիսով, Դանիայում առկա է սահմանադրական կարգավորում և խոսքը գնում է միայն 65 տարին լրացած դատավորների մասին, ուստի Դանիայի օրինակը որևէ առնչություն չունի ներկայացված նախագծի հետ։

Ավստրալիայում (4) դատավորը կարող է կենսաթոշակի գնալ 60 տարեկանում՝ 10 տարի որպես դատավոր աշխատելուց հետո, իսկ առանձին տարածաշրջանի դատավորները՝ նույն պայմանով, 55 տարեկանում՝ ստանալով օրենքով սահմանված կենսաթոշակ: Սակայն այս պարագայում, խոսքը ոչ թե աշխատավարձի պահպանման, այլ կենսաթոշակի մասին է և ի տարբերություն նախագծով առաջարկվող մոդելի՝ տարածվում է միայն որոշակի ստաժ ունեցող բոլոր դատավորների վրա (առնվազն 10 տարվա) և չունի որևէ ժամկետային սահմանափակում:

Նախարարի կողմից մեջբերված երկրներից նախագծի հետ համադրելի է միայն Վրաստանի փորձը, քանի որ Վրաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակային սխեմա՝ միայն որոշակի դատավորների նկատմամբ, ժամկետային սահմանափակմամբ և աշխատավարձի պահպանմամբ։ Բայց նույնիսկ Վրաստանի փորձը խեղաթյուրված է ներկայացվել։ Նախագծի հիմնավորման մեջ Վրաստանի մասով ներկայացված սխալ տեղակատվությունը (5) ներկայացվել է նաև ԱԺ նիստում։ Նշվում է, որ Վրաստանում այն կիրառվել է և՛ Գերագույն դատարանի և՛ ՍԴ դատավորների նկատմամբ, մինչդեռ իրականում այն կիրառվել է միայն Գերագույն դատարանի դատավորների նկատմամբ։

Երկրորդ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է Վրաստանը այս պարագայում լավագույն օրինակ վկայակոչման համար, և որքանո՞վ է Վրաստանում այդ ռեֆորմը տվել անկախ դատական համակարգ ձևավորելու ցանկալի արդյունք։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007թ․ զեկույցում (6) անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց (7)։ Ի դեպ` Վրաստանի նշված փորձը ներկայումս բացասական է գնահատվում նաև Վրաստանում (8):

Փաստարկ 4. Որպես հիմնավորում նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կառանձնացնեի երկու կարևոր տարր` կամավորությունը և ընթացիկ դատական գործընթացների վրա ազդելը:

Ազգային ժողովում որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչպես են բավարարվում այս երկու պայմանները: Թերևս պատճառն այն է, որ նման հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ երկու ամսով, նախագծի հեղինակները այդ երկու պայմանները դարձրին ֆիկցիա։ Անգամ Վրաստանում կիրառված և հիմնովին քննադատված մոտեցումը նախատեսում էր դրանից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ մեկ տարի։

Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար

1.Закон Российской Федерации О статусе судей в Российской Федерации, 15-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետևյալ հղումով:

2. Law of Ukraine on the Judiciary and Status of Judges, 142-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետևյալ հղումով:

3.The Constitutional Act of Denmark, հոդված 64, հասանելի է հետևյալ հղումով:

4.Judges' Pensions Act 1968, հոդված 4, հասանելի է հետևյալ հղումով:

5. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վրաստանում դատական համակարգի փոփոխությունների համատեքստում կարգավորում է նախատեսվել, որը հնարավորություն է տվել 2005 թվականի հունվարի 1-ից 2006 թվականի հունվարի 1-ը Գերագույն դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 3 տարի աշխատելու և Սահմանադրական դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 5 տարի աշխատելու դեպքում հրաժարական ներկայացնելիս ցմահ ստանալ իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձի չափով դրամական ապահովում՝ անկախ տարիքից:

6.Transparency International’s Global Corruption Report 2007, էջ 205:

7.Տե՛ս նաև Bertelsmann Transformation Index 2006, էջ 5։

8.https://factor.am/206087.html


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:44 Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու. Գագիկ Ծառուկյան Այսօր, 19:33 Թուրքիայում ռուսներ տեղափոխող ավտոբուս է շրջվել Այսօր, 19:25 TikTok-ի և WeChat-ի ներբեռնումը սեպտեմբերի 20-ից արգելվելու է ԱՄՆ-ում Այսօր, 19:19 ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի՝ ավելի քան 44 հազար նոր դեպք Այսօր, 19:09 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 134 մարդ է մահացել Այսօր, 18:48 Հայաստանից Ռուսաստան մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու ուղղությամբ բանակցություններ են տարվել Այսօր, 18:16 «Մենակ խաղաղություն ենք ցանկանում». Այգեպարում շինարարական եռուզեռ է (Տեսանյութ) Այսօր, 17:53 Հովհաննես Մովսիսյանը հավակնում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնին Այսօր, 17:37 Ավստրալիայում շնաձուկը հարձակվել էաղջկա վրա, սակայն կոտրել է ատամը Այսօր, 17:33 Ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել Այսօր, 17:22 «Կգնանք մինչև վերջ, որ կյանքն էլ համապատասխանի տներին». Չինարիում գունավորում են մարդկանց տներն ու կյանքը (Տեսանյութ) Այսօր, 17:17 «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Այսօր, 17:05 Ղարաբաղյան հարցի կարգավորմանն այդքան մոտ երբեք չենք եղել. Քոչարյանը՝ քիվեսթյան բանակցության մասին (Տեսանյութ) Այսօր, 16:42 «Նրա յուրահատուկ լինելը ոչ ոք չհանդուրժեց». Արամ Շահբազյանի «Չնչիկ»-ի ոդիսականը Այսօր, 16:32 «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Այսօր, 16:22 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին Այսօր, 16:13 Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 16:04 Եթե խնամատարության մարմիններն ավելի խստապահանջ լինեին, կարող էին ավելի շուտ արձագանքել. Մարզպետը՝ Խաշթառակի դեպքի մասին (Տեսանյութ) Այսօր, 15:50 Մենք ամրապնդել ենք սահմանի վրա դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետ (Տեսանյութ) Այսօր, 15:28 ԱԱԾ-ն ավարտել է ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը Այսօր, 15:17 Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) Այսօր, 15:05 Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ հերթական հանդիպումն է կայացել Այսօր, 14:54 Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան Այսօր, 14:46 Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տան. Մարուքյան Այսօր, 14:39 ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 2 անձանց չկալանավորելու դատական ակտերի դեմ դատախազության բողոքները Այսօր, 13:58 Ամեն ինչ քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի. Մարուքյանը՝ Ծառուկյան-Փաշինյան բանավեճի մասին Այսօր, 13:49 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում Այսօր, 13:43 Իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց «բերանը փակելու» համար. Էդմոն Մարուքյան Այսօր, 13:35 Կամբոջայում կայծակը հարվածել է տանը, վեց մարդ մահացել է Այսօր, 13:27 Կառավարությունում լսել են առևտրականների խնդիրների մասին, վերջիններս պատասխանի են սպասում Այսօր, 13:18 Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը Այսօր, 13:06 Իշխանությունն անփորձ է, քայլել են, քարը քարին դրած չկա, էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:56 Պաշտպանության բանակում ուսումնավարժական հավաքներ են (Տեսանյութ) Այսօր, 12:43 Երբ բժիշկները հեղափոխության ժամանակ դուրս էին գալիս փողոց, սաբոտաժ չէ՞ր, հիմա պայքարում են իրենց իրավունքների համար, սաբոտա՞ժ է. Գևորգ Թամամյան (Տեսանյութ) Այսօր, 12:31 Բելառուսում ձերբակալվել է իրավապաշտպանների համակարգողը Այսօր, 12:24 «Ասում են, թե բիբարը կտրեք, ասֆալտին չորացրեք, մի բան կլինի». մի քանի գյուղի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այսօր, 12:18 Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Այսօր, 12:10 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք Այսօր, 12:01 Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ Այսօր, 11:53 Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո Այսօր, 11:44 «Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից». Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր կուսակցության սխալները Այսօր, 11:40 Իշխանություններն իրենց արտահայտություններով վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի քննադատական թեզերը. Արման Աբովյան Այսօր, 11:32 Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք․ վարակակիրները Ստեփանակերտից են Այսօր, 11:19 Բելառուսում հայտնել են սահմանների պահպանության ուժեղացված ռեժիմի մասին Այսօր, 11:10 Կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:00 «Թող այս նոր տարին խաղաղության տարի լինի». Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Այսօր, 10:51 Առաջին անգամ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում. Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը Այսօր, 10:44 Երվանդ Խունդկարյանը դադարեցնում է լիազորությունները. նա հանդես է եկել հայտարարությամբ Այսօր, 10:35 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է 3 մարդ Այսօր, 10:30 Երևանում և ևս վեց մարզում հոսանքազրկումներ կլինեն Այսօր, 10:22 Համավարակի սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 30 միլիոնը Այսօր, 10:13 «1000 դրամների հիմնադրամն» ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի գործով դատական նիստը հետաձգվեց Այսօր, 10:01 Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ Այսօր, 09:55 «Փաստ». Ստեղծվելու է Գերագույն դատարան, որպեսզի ՍԴ-ն փաստացի վերանա Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավոր պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից. իշխանությունն է ցանկանում Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանական 6 պատգամավոր ձեռնպահ էր ԿԳՄՍ նախարարին աջակցելուց Այսօր, 09:48 «Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանը չի նահանջում Այսօր, 09:42 «Փաստ». Աշակերտների ծնողները դժգոհ են դպրոց հաճախելու գրաֆիկից Այսօր, 09:35 «Հրապարակ». Արսեն Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը Այսօր, 09:33 «Իրատես». Նիկոլ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Նվազել են հարկային եկամուտներն ու պետական տուրքերը Այսօր, 09:29 «Փաստ». Իշխանության թիրախում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները Այսօր, 09:25 «Հրապարակ». Ryan Air-ը չի պատրաստվում վերսկսել թռիչքները 17/09/2020 21:18 ՔՊ-ում նոր ֆորմատ է ձևավորվել, այսուհետ գործադիրն ու օրենսդիրը քննարկելու են օրակարգային հարցեր 17/09/2020 20:17 Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Բաբայան. Լուսանկար 17/09/2020 20:00 Եթե հասնի պիկին, պաշտոնանկ կարվեմ. Արարատի մարզպետ 17/09/2020 19:50 Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 17/09/2020 19:44 Փաշինյանն Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը 17/09/2020 19:39 Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները 17/09/2020 19:24 ԱՄՆ գիտնականները Նավալնիին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի 17/09/2020 19:19 Հայտնի են դարձել մանրամասներ Նավալնիի գործից՝ շշի մասին 17/09/2020 19:15 Աֆղանստանի անվտանգության ուժերը Նանգարհար նահանգում ոչնչացրել են մոտ 30 թալիբի 17/09/2020 19:11 Մեկ օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք 17/09/2020 19:08 ԱՄՆ-ում մեքենայի վարորդը կրակել է դատարանի անվտանգության սպայի ուղղությամբ 17/09/2020 18:59 Բելգորոդում օդանավը վայրէջք կատարելիս բախվել է թռչուններին 17/09/2020 18:49 ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին 17/09/2020 18:33 Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել. «Փաստինֆո» 17/09/2020 18:20 Իմքայլական Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից 17/09/2020 18:00 Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս, նոր Կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան 17/09/2020 17:39 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել 17/09/2020 17:24 «Կինոն՝ բեմի վրա». Հայաստանի ազգային կինոկենտրոնի նոր նախաձեռնությունն ուղղված է համավարակի հետևանքների վերացմանը 17/09/2020 17:06 Ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 17/09/2020 16:52 Մեքենան ընկել է Սևանա լիճը. 32-ամյա վարորդը մահացել է 17/09/2020 16:45 Շիրակի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի 17/09/2020 16:36 Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա 17/09/2020 16:23 Իմքայլական պատգամավորը հիշեցրեց հոգեբանական ստուգում անցնելու՝ օրենսդրական իր նախաձեռնության մասին 17/09/2020 16:07 Քննարկվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը՝ 2026 թվականից հետո 17/09/2020 16:01 Հույս, որը հայ ժողովուրդն ունի իր ապագայի նկատմամբ, և հույս, որն ԱՄՆ-ն ունի հայ ժողովրդի վերաբերյալ. Հայաստանում է մեկ դար առաջ Վուդրո Վիլսոնին նվիրված կտավը (Տեսանյութ) 17/09/2020 15:55 Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ 17/09/2020 15:43 ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգումը 17/09/2020 15:37 Նազելի Բաղդասարյանի հայտարարությունը քաղաքական ճնշում է Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նկատմամբ. ՇՊՀ ուսխորհուրդ 17/09/2020 15:28 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 17/09/2020 15:20 «Սպանություն Քարվաճառում». նոր փաստագրական ֆիլմ «Սովորական Ցեղասպանություն» շարքից (Տեսանյութ) 17/09/2020 15:14 Եվրախորհրդարանը, Նավալնիի հետ միջադեպի պատճառով, պահանջել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 17/09/2020 15:03 Արայի՛կ, հեռացի՛ր. ԲՀԿ երիտասարդները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը 17/09/2020 14:59 Երբ իրենց շատ սիրած «դուխը» կունենան ու անվանական բան կասեն, պատասխան կստանան. Իվետա Տոնոյանը՝ իշխանության մասին 17/09/2020 14:43 Ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների. Լրագրողական կազմակերպությունները՝ Ալեն Սիմոնյանի նախաձեռնության մասին 17/09/2020 14:28 Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. Առողջապահության փոխնախարար 17/09/2020 14:24 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Տվյալ բաժնի վերջին նյութերը