11/12/2019 12:41
Չենք ուզում ՍԴ-ն տեսնել ֆուտբոլի գնդակի կարգավիճակում. Գևորգ Պետրոսյան
Իշխանությունն իր ձեռքով մատնում է իրեն՝ ասելով, որ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը քաղաքական խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մենք անձերի համար չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն Սահմանադրության։ Մենք չենք ուզում ՍԴ-ն տեսնել ֆուտբոլի գնդակի կարգավիճակում։ Մենք վստահ ենք, որ ՍԴ այս կազմը ձեռնտու չէ իշխանություններին, դրա համար էլ ուզում են ՍԴ-ն համալրել խոնարհ, հեզ դատավորներով։ ՍԴ-ն էլ իրենցով անեն, այլևս ոչ մի իրենց չենթարկվող մարմին չի լինի», - ասաց նա։
Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ իրենք կուսակցական շահեր այս հարցում չեն հետապնդում։