11/12/2019 10:41
«Բացառիկ Ամանոր ենք ունենալու». Փաշինյանը բոլորին դեկտեմբերի 31-ի գիշերը հրավիրեց Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)
Նոր տարին այս տարի Հայաստանում լինելու է բացառիկ, վստահեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որովհետև Հանրապետության հարապարակը, գիտեք արդեն, նոր քաղաքական ժամանակներում ինչ խորհուրդ ունի», - Facebook-ի ուղիղ եթերում ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ամանորի գիշերը ընտանիքով լինելու է Հանրապետության հրապարակում։
«Հույս ունեմ՝ շատ շատերիդ կտեսնեմ հրապարակում, բացառիկ Ամանոր ենք ունենալու», - ասաց վարչապետը։