ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանը՝ ՄԱԿ-ում

11/12/2019 18:18

ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանը՝ ՄԱԿ-ում


Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ելութի տեքստը՝ ստորև։

«​Սույն հայտարարության շրջանակում կանդրադառնանք դատական համակարգին վերաբերող հետևյալ հարցերին՝ (1) դատական համակարգի անկախություն (հատուկ անդրադարձ կատարելով նաև հակակոռուպցիոն հաստատություններին և ընթացակարգերին), (2) Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն, (3) Սահմանադրական դատարանի գործունեություն։

Առաջին, Դատական համակարգի անկախությունը։

​2015 թվականի Համընդհանուր պարբերական դիտարկման մի շարք երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա) գործադիր և դատական իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին։

2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներն արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուղղությամբ՝ կենտրոնանալով դատական համակարգի գործառնական, կառուցվածքային և սոցիալական անկախության վրա։ Ուժեղացվեց դատական համակարգի ինքնակառավարումը և ընդլայնվեց նոր մարմնի՝ Բարձրագույն Դատական Խորհրդի լիազորությունները դատավորների նշանակման, առաջխաղացման, լիազորությունների դադարեցման, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերում: Այս փոփոխություններն իրացվեցին նաև սահմանադրական օրենքների միջոցով:

Չնայած իրավական փոփոխություններին, դատական համակարգի գործունեությունը խոցելի է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ «հեռախոսային արդարադատության» պրակտիկայով, գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ ու ազդեցություններ, խտրական ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, դատական համակարգի կառավարումը թույլ է, ինչը կապված է սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների, ոչ բավարար աշխատուժի, դատավորների գերծանրաբեռնվածության, դատական համակարգի անձնակազմի անպատրաստվածության, էլեկտրոնային գործիքակազմի սահմանափակ կիրառման և ոչ բավարար ֆինանսավորման տրամադրման հետ։ Դատական իշխանությանը վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակված չեն ապացույցների վրա հիմնված քաղաքականության սկզբունքներին համապատասխան: Իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարությունը չունի հստակ նպատակներ, համարժեք և բավարար գործողություններ, ինչպես նաև չափելի արդյունքներ։

​Կառավարությունը և Խորհրդարանը, որոնք ներկայացնում են իշխող «Իմ Քայլը» դաշինքը, հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար: Այսպես,

​(Ա) 2019 թ․ մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել է դատական համակարգին և կիրառել հարկադրված հրաժարականների ինստիտուտը։

​(Բ) 2019 թ․ մայիսի 20-ին, վարչապետը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ելքերն ու մուտքերը։ Այս նպատակով օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Մոտ 1100 քաղաքացիներ, այդ թվում՝ Խորհրդարանի գործող անդամներ, պետական պաշտոնյաներ, քաղաքացիական ծառայողներ, արգելափակել ենդատարանների մուտքերը։ Վարչապետն անձամբ այցեյել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իր իսկ օրինակով խրախուսելով համախոհներին։ Ոստիկանների կողմից ցուցաբերվել է անգործություն։ Դատական շենքի ֆիզիկական հասանելիությունը մերժվել է դատարան դիմած քաղաքացիներին, փաստաբաններին և ամենակարևորը՝ դատավորներին։ Այն դատավորները,ովքեր փորձել են մուտք գործել դատարանի շենք, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների: Թեև դատավորներն ու փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործերի հարուցումը մերժվել է։

​(Գ) Հատուկ քննչական ծառայությունը շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է քննչական և այլ գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ: Օրենքի կոպիտ խախտումներով խուզարկվել է 2019թ․ մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի աշնանը հարուցված քրեական գործի հիման վրա՝ կապված պաշտոնեական կեղծիքի՝ կեղծ արձանագրությունների կազմման հետ, որը, սակայն, փետրվարին մերժվել է Գլխավոր դատախազության կողմից։ Պարզվել է, որ Գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դատավորի դեմ քրեական հետապնդում է սկսել դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո։

​(Դ) Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ վերջինիս վերապահելով դատավորների նկատմամբ վեթինգի իրականցումը։ Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության մակարդակը։ 2019 թ․ սեպտեմբեր ամսին, Ազգային Ժողովը վերացրեց Հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ նշանակումը, ինչպես նաև մեղմացրեց անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ անտեսելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Ջակարտայի հայտարարության, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի և ԳՐԵԿՈ-ի առաջարկները։

​Առաջարկներ.

​1. Հարուցել քրեական գործեր` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր 2019թ․ մայիսի 20-ին կանխել են դատավորների, ծառայողներին, դատավարության կողմերի մուտքըդատարաններ: Հատուկ ուշադրություն դարձնել պետական պաշտոնյաներին և ծառայողներին:

​2. Օբյեկտիվորեն և համակողմանիորեն քննելարդարադատության իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերը (ներառյալ Սահմանադրական արդարադատությանը)։

​3. Ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը:

​4. Անհապաղ վերանայել Հանձնաժողովի ընտրության ընթացակարգը՝ ներկայացնելով անդամների բաց, մրցակցային, թափանցիկ և օբյեկտիվ ընտրություն՝ զերծ քաղաքական միջամտությունից, և հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորելմիջազգային չափորոշիչներին համապատասխանող Հանձնաժողով։

Երկրորդ, Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն։

​Գերմանիայի կողմից ներկայացվել է առաջարկ Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելության մասին (120.46)։ ՀՀ Կառավարությունը ընդունել է հանձնարարականը՝ նշելով «2006 թվականին Հայաստանը ներկայացրել է բաց հրավերներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին։ Ըստ այդմ, ցանկացած Հատուկ Զեկուցող կարող է այցելել Հայաստան»։

​Չնայած Հայաստանի դատական համակարգի աննախադեպ զարգացումներին և միջազգային հանրության կողմից ներկայացված քննադատական արձագանքին, Հատուկ Զեկուցողի որևէ այցելություն չի իրականացվել։ «Իրավական ուղի» ՀԿ-ն հիշեցրել է այցելության կատարման միջազգային հանձնարարականի մասին՝ տեղեկացնելով նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

​Առաջարկ. անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան։

Երրորդ, Սահմանադրական դատարանի գործունեությունը։

​Նախորդ դիտարկմանը Սահմանադրական դատարանի անկախությունն ու պատշաճ գործունեությունն ապահովելու համար հատուկ առաջարկ չի արվել, թեև Սահմանադրական դատարանը Հայաստանի դատական համակարգի մաս է։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց բաց քաղաքական բախում մի կողմից Խորհրդարանի և Կառավարության, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, ինչը խաթարում է օրենքի գերակայությունը և սպառնում է Սահմանադրական դատարանի պատշաճ գործունեությանը:

​Նպատակ ունենալով համալրել հեղափոխությունից հետո առկա Սահմանադրական դատարանի դատավորի միակ թափուր պաշտոնը՝ ՀՀ Նախագահը, իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, ընթացակարգային կանոնների խախտմամբ առաջադրեց իշխանության համախոհ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ընտրվեց Խորհրդարանի կողմից։ Սակայն վերջինս երդմնակալության ժամանակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Իշխող կուսակցությունը խրախուսեց այս հայտարարությունը և հորդորեց ՍԴ գործող նախագահին և մնացյալ 6 անդամներին լքել իրենց պաշտոնները։ Ուղղորդված անձինք՝ բաղկացած 20 հոգուց, հավաքվեցին ՍԴ-ի առջև՝ հարձակումներ գործելով նաև դատավորների վրա։ Այս հարձակումները մնացին անպատիժ։

​Վենետիկի հանձնաժողովը կոշտ կերպովարձագանքել է այս ինքնահռչակմանը՝ նշելով հետևյալը՝ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

​Այնուհետև, դատավորի մասնագիտական արժանապատվությունը անտեսելով՝Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ՍԴ դատավորների վաղաժամ հրաժարականին: Այս նախաձեռնությամբ առաջարկվեց գործարք՝ վաղաժամհրաժարականի դիմաց պահպանել դատավորի աշխատավարձը մինչև 70 տարեկան լրանալը, այնուհետև՝ կենսաթոշակը: Այլ կերպ՝ դատավորներին առաջարկվեց կաշառք հարկատուների գումաներիհաշվին՝ հրաժարական ներկայացնելու ազատ կամքը խեղաթյուրելու համար՝ հօգուտ կուսակցական շահերի։

​2019 թ․ սեպտեմբեր ամսին, իշխող քաղաքական խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հիմնական ընդդիմադիր խմբակցությունը Խորհրդարանում ձեռնպահ մնաց քվեարկությունից: Միևնույն ժամանակ, իշխող քաղաքական կուսակցության ականավոր գործիչներ հանդես եկան հանրային սպառնալիքներով, ինչպիսիք են՝ «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։

​2019 թ․ սեպտեմբեր 4-ին, Խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը, ով լքել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը, մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որում նշեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը զավթել է Դատարանի լիազորությունը։ 2019թ․ հոկտեմբերի 17-ին, հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական դրդապատճառներով հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:

​2019 թ․ հոկտեմբերի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը մեղմացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը վերահաստատելու համար։

​Ներկայումս Կառավարությունը պլանավորում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի հետ միավորելու պատրվակով Սահմանադրական դատարանը «գրավելու» նպատակով:

​Առաջարկներ

​1. Հարգել Սահմանադրական դատարանի դերն ու իրավունքները և վերահաստատել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։

​2. Հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը և դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը:

​3. Օրենսդրորեն ամրագրել Նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ և մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ (ՄԻԵԴ դատավորների ընտրության ընթացակարգին համանման) և ապահովել այդ դրույթների կենսագործումը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:07 Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Այսօր, 15:57 Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի Այսօր, 15:40 Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ Այսօր, 15:37 Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան Այսօր, 15:29 Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան Այսօր, 15:26 Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին Այսօր, 15:15 «Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն (Տեսանյութ) Այսօր, 15:07 Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան Այսօր, 14:46 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ Այսօր, 14:35 Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Այսօր, 14:26 Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին Այսօր, 14:20 Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան Այսօր, 14:06 «Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան Այսօր, 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան Այսօր, 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան Այսօր, 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում Այսօր, 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան

Տվյալ բաժնի վերջին նյութերը