11/12/2019 13:01
Ավելորդ կսմիթներն ու փոխադարձ վիրավորանքները որևէ մեկին որևէ լավ բան չեն տալու. Իվետա Տոնոյան
Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցություններից տեղյակ ենք այնքանով, որքանով տեղեկատվությունը հասանելի է եղել համապատասխան մարմիններին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Բնականաբար, մեզ համար կան հարցեր, որոնք, կարծում ենք, առաջիկայում հնարավորություն կունենանք քննարկել ԱԳՆ մեր գործընկերների հետ։ Միայն դրանից հետո համապարփակ գնահատականներ կտանք», - ասաց նա։
Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին՝ Իվետա Տոնոյանը նշեց, որ ավելորդ կսմիթները, փոխադարձ վիրավորանքները որևէ մեկին որևէ լավ բան չեն տալու։
Ճեպազրույցին ներկա պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ իրենք գործունեություն են ծավալում ամենաբարձր մակարդակով։