Պորտաբույծների ահռելի բանակ է սնվում պետությունից «կինեմատոգրաֆիային աջակցություն» հոդվածի ներքո. Հովհաննես Գալստյան

11/12/2019 19:21

Պորտաբույծների ահռելի բանակ է սնվում պետությունից «կինեմատոգրաֆիային աջակցություն» հոդվածի ներքո. Հովհաննես Գալստյան


Հայկական սերիալարտադրությունը վերջին շրջանում մի նոր փուլ է թևակոխել: Մեկընդմերթ նկարահանվում են սերիալներ, որոնք գրեթե ոչնչով չեն զիջում գեղարվեստական արժեք ունեցող աշխատանքներին: Իհարկե, իր հետ որակ բերող ասելիքը պետք է ինչ-որ տեղ մեծացնի մրցակցությունն այս դաշտում, սակայն «օճառային օպերաներով» զբաղվողներն այդ հարցում չեն շտապում. 80 և ավելի մասանոց նույնաբովանդակ «լավաշները» շարունակում են տարիներով էկրաններին գամած պահել տնային տնտեսուհիներին:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողությունը», կարծում եմ, նոր նշաձող սահմանեց սերիալային շուկայում: Այսուհետ սերիալ «արարողները» գոնե պարտավորված կզգան ժամանակի մեջ բովանդակություն դնել, հակառակ դեպքում «պլենտուսից ցածր» բնորոշումից անդին անցնելն իրենց համար անհաղթահարելի կմնա:

Aysor.am-ը սերիալային քաղաքականության ու կինոոլորտում տեղ գտած մի շարք խնդիրների մասին զրուցել է Հովհաննես Գալստյանի հետ:

- Պարոն Գալստյան, Հանրային հեռուստաընկերությամբ ներկայումս հեռարձակվում է Ձեր՝ 16 մասից բաղկացած «Թողություն» ֆիլմը, որը պրոֆեսիոնալ հանրության կողմից բարձր գնահատականի է արժանանում: Բացառիկ դեպքերից է, երբ սերիալին «անուն» չեն կպցնում: Նման արձագանքը Ձեզ համար սպասելի՞ էր:

- Հեռուստաալիքները շատ բան են արել լսարանի ճաշակը փչացնելու համար և Հանրային հեռուստատեսությունը, իհարկե, ռիսկի էր գնում «Թողությանը» կանաչ լույս տալով։ Բայց առանց ռիսկի առաջ գնալ հնարավոր չէ։ Անհնար է անընդհատ անել նույն բանը ու մտածել, որ արդյունքը այլ է լինելու։ Այլ արդյունքի համար պետք է նոր բան անել։ Հանրայինին միացավ «Արդշինբանկը», ինչը մեծացրեց մեր հնարավորությունները։ Հեռուստալսարանի արձագանքը ցույց է տալիս, որ մենք այլընտրանք ենք առաջարկել այն մարդկանց, ովքեր հեռացել էին էկրանից։ Լսարանի մի մեծ բանակ, որ կտրականապես չէր նայում սերիալներ, բարձրաձայն հայտարարում է, որ սկսել է անել դա «Թողության» շնորհիվ։

- Քանի որ մեր ժամանակներում սերիալ ժանրն արդեն իսկ անորակության հետ է ասոցացվում, չե՞ք նեղվում, երբ «Թողությանը» սերիալ են անվանում:

- Ոչ, չեմ նեղվում։ Ժամանակակից աշխարհում հեռուստատեսությունը, մեդիան ահռելի մասնակցություն ունեն կինոարտադրության մեջ և ակնհայտորեն մեծացնում են կինոյի հնարավորությունները։ Հատկապես Հայաստանում, որտեղ զրկված ենք կինոթատրոնային ցանցից, հեռուստատեսությունը և կինոն պարտավոր են համագործակցել այնպես, որ դրանից շահեն և՛ իրենք, և՛ հանդիսատեսը։

- Ըստ Ձեզ՝ ֆիլմի հաջողության բանալին ո՞ւմ ձեռքում է՝ ռեժիսորի՞, դերասանների՞ թե՞ սցենարիստի:

- Բանալին ռեժիսորի ձեռքում է, նա է, որ պետք է հասնի Ձեր սրտին։ Ֆիլմի պատկերները, պատմությունը, դերասանները, ձայնը պիտի ստիպեն Ձեզ ապրումակցել, մասնակից դառնալ։ Ինչպե՞ս՝ չգիտեմ։ Նույն բաղադրատոմսով տասը խոհարար տասը տարբեր ուտեստ են պատրաստում, որի շուրջ տասը մարդ տասը տարբեր կարծիք ունեն։ Այստեղ չկան բանաձևեր։ Բայց կան համեր, որոնք մնում են ձեր ներսում և դրա համար պետք է շնորհակալ լինեք խոհարարին։

- «Թողություն»-ը ունենալու է նաև լիամետրաժ տարբերակ՝ «Մետամորֆոզ»-ը: Սա նշանակում է, որ «Թողություն» սերիալում ինչ որ բան կիսա՞տ է մնալու, թե՞ միմյանցից լիովին առանձին աշխատանքներ են լինելու:

- «Թողություն»-ը և «Մետամորֆոզ 2020»-ը առանձին աշխատանքներ են։ «Թողությունը»  արվեստագետի՝ իր գործը ավարտին հասցնելու համար պայքարի, ճակատամարտի մասին է։ Գլխավոր հերոսը ակնհայտ է, հակահերոսների բանակն էլ պարզ է։ «Մետամորֆոզ 2020»-ը հոգեբանական դրամա է սիրային եռանկյունու մասին, որտեղ մենք ունենք հավասարազոր մի քանի հերոս, որոնք միաժամանակ իրենք իրենց հակահերոսներն են։ Փոքր հասակում ես սիրում էի գեղանկարների վրա պատմություններ հորինել։ Օրինակ, նայել Դելակրուայի կտավը և հորինել՝ որտեղի՞ց է այդ բնորդուհին եկել, ի՞նչ կա նրա ննջարանում, ո՞վ է նրա հայրը․․․ Այդ պատմությունները չպետք է կրկնվեին։ Հիմա դա եմ անում։ Երևակայության համար շատ լավ վարժանք է։

- Որքան ես եմ նկատել, Դուք նախընտրում եք աշխատել իրենց բնագավառում արդեն վաղուց կայացած ու անուն վաստակած արտիստների հետ: Դա սկզբո՞ւնք է:

- Ես միշտ նայում եմ՝ ո՞վ կա, ու՞մ հետ դեռ չեմ աշխատել։ Ինձ համար կարևորը դերասանի նվիրվածությունն է իր աշխատանքին։ Ոչ միայն դերասանի, ցանկացած մասնագետի դեպքում է այդպես։ Մենք զբաղվում ենք կինոյով, էստեղ առանց անմնացորդ նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի ոչ մի բան չի ստացվի։ Սկզբունքը՝ չանել մի բան, որ ակնհայտորեն վատ է։ Մնացած ամեն ինչը պետք է փորձել (ժպտում է, հեղ.):

- Պարոն Գալստյան, ի՞նչ փուլ թևակոխեց բավական աղմուկ բարձրացրած «Տատիկիս վարսերը» ֆիլմը: Կինոկենտրոնը հանձն առա՞վ  ֆինանսավորումը, թե՞ շարունակվում են դատական քաշքշուկները:

- «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ պետությունը չի կատարել իր պարտավորությունները։ Կինոկենտրոնը երաշխիք է տվել արտադրողներին, այդ թվում՝ միջազգային ներդրողների, որից հետո հրաժարվել է՝ փոփոխություններ անելով իր կանոնակարգում։ Սա իրավական նոնսենս է։ Մենք դատերը շահելու ենք ու նկարելու ենք «Տատիկիս վարսերը»։ Իսկ ես, ինչպես խոստացել էի, գրելու եմ ֆիլմը «փակել» փորձողների անունները տիտրերում։ Սա հայկական կինոյի պատմության մեջ ամենաամոթալի դատն է, որը խարանի պես մնալու է կինոյի չինովնիկների վրա, որովհետև այն, ինչ փորձում էին անել իմ ու իմ ընկերության դեմ, նենգությամբ ու պարզունակությամբ աննախադեպ էր։

- Կինոկենտրոնի, Մշակույթի գերատեսչության ու Ձեր «ջրերը» երկար ժամանակ է, մեղմ ասած, նույն առվով չեն հոսում: Դուք նրանց պարբերաբար մեղադրում եք այն բանում, որ գումարներ են տրամադրում նախագծերի, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում: Կնշե՞ք անուններ՝ ռեժիսորներ, նախագծեր, որոնց գումար է հատկացվել, բայց այդ գումարներն այդպես էլ ճիշտ նպատակին չեն ծառայել:

- Ես ձեռքիս տակ ունեմ տասը ռեժիսորների անունները, որոնք 100 մլն դրամից ավելի պետական աջակցություն են ստացել, իսկ ֆիլմերը կամ չեն ավարտվել, կամ տապալվել են թե՛ շուկայում, թե՛ մասնագիտական դաշտում։ Դա հրապարակելու եմ նրբանկատորեն, որպեսզի չվնասեմ իմ կոլեգաներին, բայց միևնույն ժամանակ ապացուցեմ կինոյի պետական կառվարման  համակարգի ապաշնորհությունն ու հանցավորությունը։ Դեռ դրա ժամանակը կգա։

- Այսօր մշակութային համայնքը որքանո՞վ է հաշտ ինքն իր ներսում: Եթե անհաշտություն կա, ապա հիմնական պատճառները որո՞նք են:

- Մեզ ժառանգություն է մնացել Արվեստի պետական կառավարման խորհրդային մի մոդել, որում կատարելության են հասցված արվեստի դաշտում մթնոլորտը կեղտոտելու, արվեստագետներին միմյանց դեմ լարելու մեխանիզմները։ Այսօր էլ այդ գործիքակազմը հրաշալի կերպով կիրառում են, որովհետև երբ արվեստը դառնա ինքնակառավարվող, չինովնիկական տզրուկների ահռելի բանակը մնալու է խաղից դուրս։ Հետաքրքրվեք և կտեսնեք պորտաբույծների ինչ ահռելի բանակ է սնվում պետությունից «կինեմատոգրաֆիային աջակցույթուն» հոդվածի ներքո և այդ գումարի որ մասն է հասնում կինոհրապարակ։ Ես այդ ձրիակերներին համարում եմ կինոյի թշնամիներ, բնական է, որ նրանք էլ զբաղված են իմ դեմ աշխատելով։ Տարբերությունը մեր մեջ այն է, որ իմ ֆիլմերը հասնում են հանդիսատեսին և մնալու են, իսկ կինոյի ձրիակեր չինովնիկներից ոչինչ չի մնալու։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են