12/12/2019 10:26
«Ժողովուրդ». Ի՞նչ է քննարկել «Իմ քայլը» խմբակցությունը 3 ժամ տևած փակ նիստում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները:
Թերթի տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստը, և պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաև ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվեարկության թեմային:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: