12/12/2019 18:19
Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարական չորս պաշտոնից հրաժարական կտա մինչև 2020-ի հունվարի 1-ը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի տեղեկացրել է երկրի արդարադատության բարձրագույն դատարանին, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը նախարարությունում կթողնի նախարարական չորս պաշտոն և կնշանակի նոր նախարարներ: Այդ մասին հայտնում է իսրայելական պետական ռադիոկայանը՝ նշելով, որ Նեթանյահուն չի լքի վարչապետի պաշտոնը:
Բացի նախարարների կաբինետից, Նեթանյահուն ներկայումս ղեկավարում է չորս նախարարություններ ՝ առողջապահություն, սոցիալական բարեկեցություն, գյուղատնտեսություն և սփյուռք: